00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես չգոլորշիանանք, կամ ջրային ռեսուրսները կբավականացնե՞ն Հայաստանին ու Արցախին

CC BY-SA 2.0 / Adam Jones / Aras River with Azerbaijan at Right - Iran at Left - Iranian Azerbaijan - IranԱրաքս գետը Արցախի, Իրանի ու Ադրբեջանի սահմանին
Արաքս գետը Արցախի, Իրանի ու Ադրբեջանի սահմանին - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
Բաժանորդագրվել
Գյուղատնտական գիտությունների դոկտոր Գուրգեն Եղիազարյանն ընդգծում է` որպեսզի Հայաստանը չկորցնի ոռոգման ջրի կեսը, հարկավոր է հիմնովին նորոգել ոռոգման ցանցերը և, իհարկե, ունենալ լավ մասնագետներ, որոնք այսօր գրեթե չկան։

Հայաստանի և Արցախի ջրային ռեսուրսների հարցն ակտիվ քննարկման թեմա դարձավ 2020թ․-ի նոյեմբերից հետո։ Մամուլում սկսեցին զգացմունքային, բայց, ցավոք, ոչ միշտ կոմպետենտ հայտարարություններ հայտնվել, թե Հայաստանն առանց ջրի է մնալու։

Ոչ ոք չի վիճում, որ բարդություններն ավելացել են, բայց նախևառաջ պետք է հասկանալ, թե ինչպես ենք մենք օգտագործում մեր ունեցած ջուրը։ Արդյոք այն ավազի մեջ չի՞ կորում բառի բուն իմաստով։ Այս հարցերն է բարձրացնում Ագրարային համալսարանի Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Գուրգեն Եղիազարյանը։

Ավազի մեջ գնացող ջուրը

Հայաստանի ոռոգման համակարգի զգալի մասն անցնում է պարզապես հողե ակոսներով։ Բնական է, որ ճանապարհին ջրի զգալի մասը ներծծվում է հողի մեջ, հատկապես ամռանը, երբ հողը չոր է։ Կաթիլային համակարգի ներդրումը, իհարկե, կօգնի խնայել ջուրը, բայց առայժմ կարելի է սկսել ավելի պարզից` գոնե պոլիմերային խողովակներ կամ բետոնե ջրատարներ անցկացնել։

Водохранилище у села Беркабер Тавушской области на границе Армении и Азербайджана - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2021
Տավուշի ջրերի կառավարման համակարգը փաստարկ կդառնա Բաքվի հետ հարաբերություններում․ մարզպետ

Մայր ջրանցքների (անմիջապես գետերից կամ ջրամբարներից սնվող) մոտ 75%-ը պատված է բետոնե խողովակներով։ Սակայն մնացած 25 տոկոսն էլ է մեծ կորուստ առաջացնում, քանի որ մայր ջրանցքներով տարեկան տասնյակ հազար տոննաներով ջուր է անցնում, և դրանից հազարավոր տոննաներ պարզապես ներծծվում են հողի մեջ։ Եվ անգամ այնտեղ, որտեղ ջուրը ջրատարներով է հոսում, դրանք ոչ ամեն տեղ են սարքին․ ինչ-որ տեղ մաշվել են, ինչ-որ տեղ՝ դիտմամբ ծակվել (ջուր գողանալու համար), իսկ ինչ-որ տեղ դրանք պարզապես գողացել են։

Ներտնտեսային ոռոգման համակարգերում իրավիճակն ավելի վատ է․ այնտեղ բետոնե խողովակներ են անցկացված ընդամենը 15-20%-ով, մնացածը հողե ակոսներ են։ Այդ ամենը գումարելով ստացվում է, որ հանրապետությունում ոռոգման ջրի կորուստը մոտավոր հաշվարկներով կազմում է 50-55 տոկոս։

«Լվա ինքդ», կամ ինչպես են քանդում «Նաիրիտի» կարևորագույն արտադրամասերից մեկը

Կաթիլային ոռոգումը բավականին նվազեցնում է ջրի ծախսը, բայց զգալի ծախսեր է պահանջում։ Ուստի առայժմ նման բան կարող են իրենց թույլ տալ միայն ունևոր ֆերմերները։ Իհարկե, կարելի է մի քանի հարևաններով միանալ և միասին նման համակարգ տեղադրել, բայց Հայաստանում գյուղացիները սովոր չեն փոխգործակցել միմյանց հետ և ցանկացած նման առաջարկի ծայրահեղ անվստահությամբ են վերաբերվում։ Այդ պատճառով էլ առայժմ կաթիլային ոռոգում ունի ընդամենը մոտ երեք հազար հեկտարը, այսինքն՝ մեր երկրի ոռոգվող հողերի 1,5 տոկոսից էլ պակաս տարածքը։

Ճիշտ է, այդ ծախսերը արագ փոխհատուցվում են, քանի որ կաթիլային համակարգն օգնում է ջուր խնայել երկու–երեք անգամ։ Եթե, օրինակ, սովորական ոռոգման դեպքում խաղողի այգին մեկ հեկտարի համար մոտ 9 հազար խորանարդ մետր ջուր է պահանջում, ապա կաթիլային ոռոգման դեպքում՝ ընդամենը 3,5 հազար։ Եվ եթե դա կարևոր է ոչ միայն գյուղացու գրպանի, այլև երկրի ջրային բալանսի համար, ապա պետությունը պետք է ամեն կերպ աջակցի նրանց, ովքեր ուզում են (մենակ կամ հարևաններով) կաթիլային համակարգեր գնել և տեղադրել։

Ջրամբարներ

Խորհրդային տարիներին Հայաստանում մի քանի խոշոր ջրամբար է կառուցվել։ Հիմա պետք է շարունակել դրանց շինարարությունը, որպեսզի ջուրը մեր ֆերմերներին հասնի, ոչ թե հարևան երկրին։ Ով հայտարարում է, որ «դա անարդար է», կարող է կարդալ, թե ինչպես է Թուրքիան ջրամբարներ կառուցում Արաքսի վերին հոսանքում, որպեսզի ավելի շատ ոռոգի սեփական հողերը և ավելի քիչ ջուր թողնի Արարատյան դաշտավայրին։

Премьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2021
Ոռոգման ջրի խնդիր այս տարի չի լինի. Նիկոլ Փաշինյան

Թեմայից շեղվելով` նկատենք` չնայած Որոտան գետի ակունքը խորհրդային տարիներին սահմանազատման ժամանակ թողել են Քելբաջարի շրջանում, իսկ ստորին հոսանքը՝ Զանգելանի շրջանում, սակայն հիմնական ջրահավաք ավազանը մնացել է Զանգեզուրում, և Հայաստանը պատասխան ասելիք կունենա, եթե Ադրբեջանը որոշի Արցախի «ջրային շրջափակում» սկսել։

Վերադառնանք ջրամբարներին․ խորհրդային ժամանակներից Հայաստանում չորս ջրամբար է մնացել, որոնց աշխատանքներն ավարտված չեն` Եղվարդի, Կապսի, Վեդու և Մաստարայի։ Եթե այս բոլոր օբյեկտների շինարարությունն ավարտվի, դրանք կարող են ոռոգման ջրի պահպանման պաշարներն ավելացնել մոտ 200 միլիոն խորանարդ մետրով կամ 20 տոկոսով։ Սակայն ակտիվ շինարարություն է ընթանում միայն Վեդու ջրամբարում։

Ներկայիս գների և ստանդարտների պարագայում ջրամբարի կառուցումը էժան հաճույք չէ․ 3-4 դոլար՝ մեկ խորանարդ մետր ծավալի համար, այսինքն` արդյունքում հարյուրավոր միլիոն դոլարներ են պետք։ Բայց այդ ծախսերը, առանց չափազանցության, կենսական կարևորություն ունեն։ Համաձայն Եղիազարյանի և նրա գործընկերների դաշտային չափումների՝ եթե նախկինում հուլիս-օգոստոս ամիսներին Արարատյան դաշտավայրում մեկ հեկտարից օրական 50-60 տոննա ջուր էր գոլորշիանում, ապա հիմա՝ 80-90 տոննա։ Նշանակում է, որ ջրի գրագետ ծախսն ու պահեստավորումը կարևոր է, ինչպես երբեք։ Բայց ոչ պակաս կարևոր է, որ «չգոլորշիանան» այն մասնագետները, որոնցից կախված է դա։

Չգոլորշիացնեք

Եթե ջերմաստիճանները փոխվել են, ապա պետք է հասկանալ, թե որ շրջաններում և որքան։ Անհրաժեշտ է կողմնորոշվել՝ հիմա ավելի շատ ջուր պետք է, թե ոչ, և եթե այո, ո՞ր մշակաբույսերին, ո՞ր շրջաններում, ո՞ր հողերում։ Դա իմանալով` հնարավոր կլինի ավելի ճշգրիտ ծախսել ջուրը և լավագույն բերք ստանալ, ընդգծում է Եղիազարյանը։

Очередь в одном из крупных супермаркетов Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2021
Լիբերալ անուշեղեն․ ինչու է Հայաստանի իշխանությունը մերժել բիզնեսին օգնելու նոր գաղափարը

Ցավոք, առայժմ երկրի իշխանությունները (ինչպես հին, այնպես էլ ներկայիս) գիտնականների առաջ նման խնդիր չեն դնում, չնայած դրանից ուղղակիորեն կախված է թե՛ տասնյակհազարավոր ֆերմերների կենսամակարդակը, թե՛ ամբողջ երկրի պարենային անվտանգությունը։

Առանց մասնագետների չի լուծվի նաև մեկ այլ կարևոր խնդիր՝ կոնկրետ գյուղերի ոռոգման ծրագրերը։ Այն առարկություններին ի պատասխան, թե «պլանային տնտեսությունը վատ բան է», մենք Եղիազարյանի օգնությամբ հստակ օրինակ ենք բերում։ Պատկերացնենք հարյուր հեկտար մակերեսով հողատարածք, որը բաժանված է 50-100 ֆերմերի միջև։ Ինչ-որ մեկը լոբի է ցանել, մյուսը՝ լոլիկ, երրորդն էլ ծիրանի այգի է տնկել։ Ո՞ւմ է պետք ջուրը շուտ տալ և ո՞ւմ՝ ավելի ուշ։ Մասնագետի համար պատասխանը պարզ է․ ծիրանի ծառերը մի քանի օր կարող են սպասել, իսկ լոբին լրիվ կչորանա։

«Դա մասնագետի համար է պարզ, բայց ո՞ւր են մասնագետները»,-հարցնում է Եղիազարյանը։

Ըստ էության, նրանք պետք է լինեն ջրօգտագործողների միություններում։ Սեփականաշնորհումից հետո այդպիսի ձևաչափ է հաստատվել ոռոգման համակարգերի կառավարման համար։ Ձևականորեն դրանք ֆերմերների ընդհանուր սեփականությունն են։ Փաստացի տարիների ընթացքում դրանք վերածվել են «ներսի մարդկանց» վայրի և ազդեցության գործիքի, մինչև իսկ՝ քաղաքական ազդեցության ընտրություններին կգնաս, ում որ պետք է, կընտրես, թե չէ դաշտիդ մի կաթիլ ջուր չի հասնի»)։ Այդ պատճառով էլ մասնագետների փոխարեն «ճիշտ մարդիկ» են նստած, որոնք ո՛չ գործից են հասկանում, ո՛չ էլ պատասխանատու են որևէ բանի համար։

«Թող պետությունն ինձ ասի․ «Եղիազարյա՛ն, մասնագետներ տուր, որ դաշտերը չմնան առանց ջրի։ Որ մի բան սխալ անեն, դու ես պատասխան տալու. դու ես նրանց սովորեցրել»։ Ես համաձայն եմ, ես պատասխանատվությունից չեմ վախենում։ Ուսանողներն էլ այդ ժամանակ կհասկանան, որ հենց այնպես չեն սովորում, որ իրենց գիտելիքները պետք են երկրին»,-ընդգծում է դասախոսը։

Գյուղատնտեսները նաև նրա համար են պետք, որ հաշվարկեն ցերեկային և գիշերային ոռոգումը։ Գիշերային ոռոգման դեպքում բույսից ավելի քիչ ջուր է գոլորշիանում, քան ցերեկը, և բույսն ավելի քիչ է ենթարկվում այսպես կոչված տրանսպիրացիոն սթրեսի, երբ միաժամանակ գոլորշիացնում ու ստանում է ջուրը։ Մասնագետի օգնությամբ հնարավոր կլինի օգտագործել նաև գետերի գիշերային հոսքը (չէ՞ որ նույն Արաքսով գիշերն էլ է ջուր հոսում)։

Եվ ուրեմն․․․

Խորհրդային Հայաստանում գյուղատնտեսական հողերը շատ ավելի շատ էին, քան հիմա։ Առաջին հերթին այն պատճառով, որ կար պետական պլան, և կոլտնտեսականները կարող էին աշխատել առանց մտածելու, թե ինչպես են վաճառելու բերքը։ Երկրորդ` միշտ ծագում էր այն հարցը, թե որ հանրապետությանն են ավելի շատ պետք ջրային ռեսուրսները․ Հայաստանին և Ադրբեջանին, որի ուղղությամբ հոսում է Հայաստանի գետերի մի մասը․ Արփան (դեպի Նախիջևան), Աղստևը և այլն։ Յակով Զարոբյանի կամ Կարեն Դեմիրճյանի նման ղեկավարները չէին սպասում, որ խնդիրն ինքն իրեն կլուծվի, այլ աշխատում էին այդ ուղղությամբ` մեծացնելով ցանքատարածքները։

«Ասենք թե մենք հիմա շուկայական տնտեսություն ունենք։ Բայց դա հո չի՞ նշանակում, թե պետք չէ աշխատել։ Հիմա դա ավելի պետք է, քան երբևէ։ Այգիների, խաղողի այգիների և բազմամյա մշակաբույսերի տարածքները կազմում են ընդհանուր 35 հազար հեկտար։ Եթե մենք ուզում ենք դրանք 150 հազարի հասցնել, մենք պետք է շարժվենք այդ ուղղությամբ»,-ասում է Եղիազարյանը։

Բայց ո՛չ գեղեցիկ շնորհանդեսով, ո՛չ էլ բարձրագոչ ցույցերով հարցը չի լուծվի, այն կարող են լուծել միմիայն մասնագետները։

Ինչի՞ հոտ է գալիս հայկական կոնյակից․ հայրենական արտադրության «հրաշքները»

Լրահոս
0