Ինտերպոլը չի համագործակցում ՀՀ իշխանությունների հետ. Թովմասյանը 2 փաստաթուղթ հրապարակեց

© Sputnik / Aram NersesyanДепутат парламента Армении Тагуи Товмасян отвечает на вопросы журналистов (16 марта 2021). Еревaн
Депутат парламента Армении Тагуи Товмасян отвечает на вопросы журналистов (16 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
ԱԺ պատգամավորը ցուցադրեց 2` էլեկտրոնային եղանակով ստացված փաստաթղթերը և հայտնեց` Ինտերպոլը դեռ նախորդ տարի էր այն ուղարկել ՀՀ ինտերպոլի ազգային բյուրոյին։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Դեռևս 2020-ի ապրիլի 10-ին միջազգային քրեական ոստիկանությունը` Ինտերպոլը, մերժել է ՀՀ իրավապահներին հետախուզում հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ` որպես Մարտի 1-ի գործով մեղադրյալ։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը` հրապարակելով Ինտերպոլի մի փաստաթուղթ՝ ուղղված ՀՀ ինտերպոլի ազգային բյուրոյին։

Президент Карабаха Араик Арутюнян встретился с военнослужащими в Шуши (5 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2020
Դատախազությունը դիմել է Ինտերպոլ Ադրբեջանի կողմից հետախուզվող հայ պաշտոնյաների գործով

«Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը եկել է այն եզրակացության, որ Գևորգ Կոստանյանի դեմ հարուցված քրգործը քաղաքական է։ Ավելին, ըստ այդ փաստաթղթի, մերժել են նաև մեր երկրի հետ համագործակցել այս դեպքով, և Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը կոչ է արել ՀՀ իրավապահներին` չօգտագործել Ինտերպոլի խողովակները և չպահանջել նրա հետախուզումը»,–ասաց Թովմասյանը։

Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունն արձանագրել է, որ հետախուզվող անձի մասին ծանուցումը չի համապատասխանում Ինտերպոլի կանոնադրության երրորդ հոդվածին, որտեղ նշված է.«Կազմակերպությանը խստորեն արգելվում է ձեռնարկել քաղաքական, ռազմական, կրոնական, ռասայական բնույթի որևէ միջամտություն»։

Նրա խոսքով` կա նաև երկրորդ փաստաթուղթը, ըստ որի` Ինտերպոլը դիմում է աշխարհի բոլոր ստորաբաժանումներին և հանձնարարում, որպեսզի Կոստանյանի վերաբերյալ բոլոր տվյալները հանվեն իրենց բազայից, նրա տեղաշարժը չարգելվի։ Թովմասյանը ցուցադրեց 2` էլեկտրոնային եղանակով ստացված փաստաթղթերը նշելով՝ ստացվում է, որ Ինտերպոլի կարծիքով դատախազությունն ու ՀՔԾ–ն անհիմն գործ են հարուցել։

Թովմասյանը չբացահայտեց, թե որտեղից իրեն այդ փաստաթուղթը` հավելելով, որ առաջիկայում պատրաստվում է նոր փաստաթղթեր նույնպես հրապարակել։

Իշխանությունը քաղաքականացնում է ոստիկանության համակարգը. Կոստանյանը` ՆԳՆ ստեղծելու մասին

Նրա խոսքով` սա պետք է ունենա իրավական հետևանք և պատասխանատուներն իրավական պատասխանատվության ենթարկվեն։

Հիշեցնենք, որ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ դեռ 2019-ի նոյեմբերի 24-ին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրան 48 ժամ էր տվել՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու և մեղադրանք առաջադրելու համար: 48 ժամը լրանալուց հետո ՀՔԾ-ն նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала