Նռան հյութն օգտակար է ուղեղի համար. գիտնականների նոր հետազոտությունը

© Pixabay / Michael-TГранатовый сок
Гранатовый сок - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամերիկացի մասնագետները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել են շուրջ հարյուր հղիներ։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի -Sputnik. Նռան հյութը օգտակար ու անհրաժեշտ է հղի կանանց համար, քանի որ այն ներարգանդային զարգացման ժամանակ պաշտպանում է պտղին ուղեղի վնասվածքներից: Այս մասին ասվում է ամերիկացի գիտնականների Scientific Reports ամսագրում հրապարակած հոդվածում։

Грецкий орех - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2021
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ հունական ընկույզ ենք ուտում. գիտնականների պատասխանը

MedicalXpress-ի ուսումնասիրության կարճ շարադրանքում նշվում է, որ պտղի ներարգանդային զարգացման դանդաղումը տարածված հիվանդություն է, այն կարող է լինել սնուցող նյութերի և թթվածնի դեֆիցիտի հետևանք։

Հետազոտությանը մասնակցել են շուրջ հարյուր հղիներ, որոնք բաժանվել են մի քանի խմբերի ՝ կիրառելով նռան հյութի տարբեր չափաքանակներ:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ պոլիֆենոլներով հարուստ նռան հյութի ամենօրյա օգտագործումը կարող է պտղի մոտ նվազեցնել գլխուղեղի վնասվածքների վտանգը, հատկապես հղիության երրորդ եռամսյակում, երբ երեխայի կենտրոնական նյարդային համակարգը առավել խոցելի է:

Կարկադեի օգուտն ու վնասը․ ինչպե՞ս է մարդու օրգանիզմի վրա ազդում կարմիր թեյը

Հայտնի է նաև, որ նռան հյութը նվազեցնում է ուռուցքաբանական, սրտի հիվանդությունների զարգացման վտանգը և երկարացնում է կյանքը: Նռան հատիկները պարունակում են ուրոլիտին A, որը դանդաղեցնում է օրգանիզմի ծերացման գործընթացը։ Բժիշկները խորհուրդ են տալիս նռան հյութ օգտագործել ամեն օր։

Լրահոս
0