Ալիևն անձամբ է հանձնարարում Արցախի գրավյալ տարածքներից ջնջել հայկական հետքերը. Բալայան

© Sputnik / Александр Романов / Անցնել մեդիապահոցПрезидент Азербайджана Ильхам Алиев
Президент Азербайджана Ильхам Алиев - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանի նախագահը, այցելելով հայկական եկեղեցիներից մեկը, տեղի պատերին արված հայկական գրությունները անվանել է «կեղծ»։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Լյուքսեմբուրգում և Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն ահազանգում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի գրավյալ տարածքներից ջնջում է հայկականության հետքերը։ Բալայանը նման գրառում է արել Twitter–ի իր էջում` կիսվելով ամերիկաբնակ քաղաքագետ Սիմոն Մաղաքյանի գրառմամբ։

«Ադրբեջանի բռնապետն անձամբ է հանձնարարում ջնջել Արցախում գրավյալ տարածքներից հայկական հետքերը։ Ռազմական հանցագործությունները նախագահի մակարդակով լիարժեք շարունակվում է»,–գրել է Բալայանը։

​Նշենք, որ քաղաքագետ Սիմոն Մաղաքյանն էլ հրապարակել է Ալիևի և նրա կնոջ` Մեհրիբան Ալիևայի լուսանկարները, որոնցում նրանք զննում են վանքերի պատերին արված հայկական զարդանախշերը։ Մաղաքյանն իր հերթին ահազանգել է, որ ինչպես կանխատեսում էր դեռ նախորդ տարվա նոյեմբերին, Ադրբեջանը ջնջում է միջնադարյան հայկական գրությունները։

«Դոկտոր Իլհամ Ալիևը (այո, Նախիջևանում 28 000 միջնադարյան հուշարձաններ ոչնչացրած մարդը պատմության դոկտորի աստիճան ունի) գրությունները որակել է «կեղծ»,– նշել է նա։

Հիշեցնենք, որ երեկ Ալիևն ու կինն այցելել էին Հադրութ, որտեղ էլ հավանաբար արվել են այդ լուսանկարները։

Նշենք, որ առնվազն 1 456 հայկական հուշարձան է մնացել Արցախի` ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած տարածքում։

Լրահոս
0