00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Լև Ազատխանյան
1992-ի պայամանգրով ՌԴ սահմանապահները շարունակել են իրենց ծառայությունը «Զվարթնոց»-ում. Լև Ազատխանյան
09:08
4 ր
Էդուարդ Շարմազանով
«Զվարթնոց»-ում ռուսներին կփոխարինեն թուրքերը․ Էդուարդ Շարմազանով
09:12
6 ր
Աշոտ Փիլիպոսյան
Օհանավանում հայտնաբերված կառույցը միայն դամբարան չէ. Աշոտ Փիլիպոսյան
09:19
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Տիգրան Ավինյան
Երևանի հասարակական տրանսպորտը կանանց և աղջիկնրի համար անվճար է լինելու. Տիգրան Ավինյան
11:06
3 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տիրան Խաչատրյան
Ինձ մեղավոր չեմ ճանաչում. Տիրան Խաչատրյան
13:07
2 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Արմեն Պետրոսյան
Իրանը փորձելու է ավելի շատ ջանքեր գործադրել մեր տարածաշրջանում. Արմեն Պետրոսյան
17:08
12 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
Ամերիկացիները կարծում էին, թե Սովետում չգիտեին ատոմային ռումբի մասին, այնինչ, Ալիխանյանն այն արդեն ստեղծում էր
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գրին» քարտ չունեցանք, գոնե դեղին ստանանք

© Sputnik / Aram NersesyanТерритория гостиничного комплекса в Египте
Территория гостиничного комплекса в Египте - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Չափազանց հետաքրքիր իրադրություն է ստեղծվել աշխարհում, երբ գնալով թեժանում է վեճը, այսպես կոչված, պատվաստման անձնագրեր մտցնելու շուրջ, այնինչ նման անձնագրերը վաղուց արդեն գործում են և ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Սակայն կա մի նրբություն։
Կանաչ քարտ չունեցանք, միգուցե շուտով գոնե դեղին քարտ կունենանք

​Հենց այսօր Եվրահանձնաժողովը պիտի ներկայացնի Եվրամիության պետությունների համար նախատեսված պատվաստման անձնագրերի մասին օրինագիծը, սակայն տվյալ դեպքում խոսքը, բնականաբար, կորոնավիրուսի մասին է։ Իսկ այն անձնագրերը, որոնք շրջանառվում են տասնամյակներ շարունակ, միայն մի նպատակ ունեն՝ կանխել մեկ այլ հիվանդության, այսպես կոչված՝ դեղին տենդի տարածումը։ Սա է պատճառը, որ անձնագրերը դեղին գույնի են և կիրառվում են այն դեպքում, եթե դուք ցանկանում եք մտնել Հարավային Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի 21 երկրներ, որտեղ տեսականորեն կարող եք վարակվել արևադարձային գոտում տարածված այդ հիվանդությամբ։

Российская вакцина от коронавируса Спутник V доставлена в Венгрию для клинических исследований (19 ноября 2020). Будапешт - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2021
«Անելանելի վիճակ». ո՞վ է ԵՄ-ում հետաքրքրվել «Սպուտնիկ V» պատվաստանյութով

​Մի կողմից, դեղին քարտի գոյությունը շատ պատկառելի, համոզիչ փաստարկ է նրանց ձեռքին, ովքեր հանդես են գալիս կորոնավիրուսը կանխող պատվաստումների անձնագրերի շուտափույտ գործարկման օգտին։ Իրենց ընդդիմախոսներին նրանք հակադարձում են՝ այ, դուք ասում եք, թե նման անձնագրերի իրավական հիմքը չկա։ Բա էդ դեպքում ինչպե՞ս է, որ այդ դեղին քարտը շատ լավ էլ իրավական հիմք ունի, որը ճանաչված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։

Եվ երկրորդ՝ ասում եք, թե տարբեր երկրներ համաձայնության չեն գա պատվաստման այդ անձնագրերի շուրջ։ Հանուն ճշմարտության ասենք՝ այո, իրոք, նույնիսկ Եվրամիության անդամ երկրների դիրքորոշումները կտրուկ տարբերվում են։ Բայց ախր դեղին քարտը հենց դա է ապացուցում՝ ի վերջո երկրները համաձայնության են գալիս, երբ զգում են իրական վտանգը։

​Էստեղ ևս մի նրբություն կա, որը խոսում է դեղին քարտի օգտին, բայց ստիպում է լրջորեն մտածել՝ իսկ արդյոք նույն սկզբունքը ընդունելի՞ է նաև կորոնավիրուսի դեպքում։ Ինչպես փաստում են մասնագետները, դեղին տենդի դեմ կիրառվում են ընդամենը 3-4 պատվաստանյութեր, որոնք վաղուց արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը և որևէ մեկի մոտ կասկած չեն հարուցում։

Այնինչ կորոնավիրուսի դեմ ողջ աշխարհում արդեն 20-ից ավելի պատվաստանյութեր են մշակվել կամ մշակվում են։ Ընդ որում, կասկածներ կան ոչ միայն դրանց արդյունավետության, այլև դրանց առաջացրած կողմնակի էֆեկտների հարցում։ Երևի գիտեք, որ հենց երեկ Եվրամիության փաստորեն բոլոր առաջատար երկրները՝ Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Ավստրիա, Նորվեգիա, Շվեդիա և այլն, հայտարարել են, որ գոնե առայժմ հրաժարվում են այդքան գովազդված «Աստրազենեկա» պատվաստանյութի կիրառումից։

Ջոն Տրավոլտայի և Սամուել Լ. Ջեքսոնի պատկերը՝ Թել Ավիվում. ատրճանակների փոխարեն ջերմաչափեր են - Sputnik Արմենիա, 1920, 06.03.2021
Ջոն Տրավոլտայի «նոր ատրճանակն» ընդդեմ կորոնավիրուսի. համավարակի դարաշրջանի վառ գրաֆիտիներ

​Ի դեպ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ շատ մեծ զգուշավորություն է ցուցաբերում պատվաստման անձնագրերի խնդրում՝ երբեմն չթաքցնելով ակնհայտ բացասական վերաբերմունքը դրանց շուտափույթ գործարկման նկատմամբ։ Ասում են՝ ախր, դեռ չենք էլ պարզել՝ արդյոք պատվաստանյութը իրականում կանխո՞ւմ է հիվանդության տարածումը, թե՞ պատվաստված անձը, այնուամենայնիվ, կարող է վարակել ուրիշներին։

Եվ ի վերջո, չի′ կարելի հագուրդ տալ որոշ երկրների ցանկություններին ու ճնշումներին։ Երևի հասկանալի է, որ խոսքը Եվրոպայի հարավում գտնվող առափնյա պետությունների, առաջին հերթին՝ Հունաստանի, Իտալիայի և Իսպանիայի մասին է, որոնց տնտեսություններում զբոսաշրջության բաժինը շատ մեծ է։ Հունաստանը, օրինակ, անցած տարի կորցրել է տուրիզմից ստացվող եկամուտների 80 տոկոսը։

​Սակայն եթե բոլոր վիճահարույց հարցերը բարեհաջող լուծվեն և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տա իր միանշանակ համաձայնությունը պատվաստման անձնագրեր թողարկելու համար, դեղին քարտը շատ կդյուրացնի նաև կորոնավիրուսի դեմ պայքարը կազմակերպելու գործընթացը։ «Բավական կլինի այդ դեղին քարտի մեջ ընդամենը ավելացնել նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման մասին տվյալները, և վե′րջ, ոչ մի նոր փաստաթուղթ չէ էլ պահանջվի», - հավաստիացնում է Ժնևի համալսարանի արևադարձային և հումանիտար բժշկագիտության մասնագետ Ժիլ Էպերոնը։

Էնպես որ, այդ բաղձալի ամերիկյան կանաչ քարտը այդպես էլ չունեցանք, բայց չի բացառվում, որ շուտով բոլորս կունենանք դեղին քարտ։

Լրահոս
0