00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնից էլ հին Քարահունջը. ինչի մասին են վկայում Հայաստանի «ծակ քարերը»

© Sputnik / Karen YepremyanКараундж
Караундж - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2021
Բաժանորդագրվել
Ինչպես ասում էր 20-րդ դարի խոշորագույն աստղագետներից մեկը՝ Վիկտոր Համբարձումյանը, մարդը խոզից տարբերվում է մասնավորապես նրանով, որ երբեմն նայում է աստղերին։ Եվ դա արտահայտվել է դեռևս հնագույն անցյալում։

Դեռևս անցած դարում ակադեմիկոս Պարիս Հերունու ուսումնասիրություններից հետո հայտնի դարձավ, որ Քարահունջը (Զորաց Քարեր հնագույն համալիրը Սիսիան քաղաքի մոտակայքում) մոտավորապես 7500 տարեկան է։

Павильон Армения на ВДНХ - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2019
Գիտությունների ակադեմիա, աստղադիտարան. արցախցի ճարտարապետը քաղաք էր ստեղծում, ոչ թղթե տուփ

Նախորդ տարի, երբ հրապարակվեց հնաաստղագետ Հայկ Մալխասյանի հոդվածը, պարզվեց, որ Քարահունջի տարիքը շատ ավելին է` այն գերաանցում է 30 հազար տարին։ Այսինքն՝ այն ոչ միայն ավելի հին է, քան Սթոունհենջը, այլև նեոթլիթի վերջի և բրոնզե դարի սկզբի՝ աշխարհում հայտնի հնագույն հուշարձաններից հին է։

Հայկ Մախլասյանի հետազոտությունները ցույց են տալիս Դենեբի և այլ աստղերի թեքությանը փոփոխությունները վերջին 40 հազար տարում Երկրի պրեցեսիայի ընթացքում։ Այսպիսով, հաջողվել է պարզել, որ հուշարձանի կառուցվածքը, տեղակայման սխեմայի անկյուններն ու այլ հատվածները համընկնում են երկնային օբյեկտների դիրքի հետ 32 300 տարի առաջ։ Ցանկացած այդ ժամանակահատվածների դեպքում այդպիսի համապատասխանությունը բացառված է։

Այդ հանգամանքն արդեն իսկ ցույց է տալիս, որ համալիրի ծրագիրը կազմողները հստակ չափումներ են կատարել և զարմանալիորեն ճշգրիտ նախագծել և ստեղծել են այն «Ինչ գտնվում է երկնքում` նման է նրան, ինչ գտնվում է Երկրի վրա» հնագույն սկզբունքով (Հերմես Եռամեծի Համապատասխանության օրենքը)

ՄԵՆՔ. դեպի աստղեր. Բյուրականի աստղադիտարան

Դա նշանակում է, որ Քարահունջը ոչ միայն մեգալիթների շարք է՝ անցքերով, որոնց միջոցով կարելի է նայել երկնքին, այլև բուն համալիրի կոնֆիգուրացիան հիմնված է ատղային համապատասխանության սկզբունքի վրա, երբ երկրային օբյեկտի կառուցվածքը ստացվում է երկնային մարմինների տեղակայման հաշվարկների տվյալների հիմքով։

Տետ-ա-տետ - Պավել Ավետիսյան, Աշոտ Փիլիպոսյան,Վահագն Գուրզադյան - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2019
«Զորաց քարերը» հնավայր է, ոչ թե աստղադիտարան. գիտնականները հիմնավորում են այս պնդումը

Գրեթե միևնույն ժամանակ, երբ Հայկ Մալխասյանը հրապարակեց իր աղմկահարույց հոդվածը (անցած տարվա ամռանը), կայացավ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտնականների գիտարշավը, որի արդյունքները շուտով կհրապարակվեն։

Քարահունջի տիեզերական անվանումը բացահայտվել էր դեռևս Պարիս Հերունու «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքում։ Վերջին 25 տարում աշխարհում սկսել են խոսոտովանել, որ Հայաստանի բնակիչներն աշխարհում առաջիններից են եղել, որ դիտարկել են աստղազարդ երկինքը։

Վաղուց են հնչում կարծիքներ այն մասին, որ աստղագիտական գիտելիքների ստեղծման հնագույն օջախներից մեկը Հայաստանի և Փոքր Ասիայի նեոլիթյան բնակավայրներն են եղել։ Հին հույները, օրինակ, գրում էին, որ Հունաստանում և Եգիպտոսում գոյություն ունեցող համաստեղությունների քարտեզներն իրենց նախնական օրինակներն են ունեցել։

© PhotoՔարահունջի հնության վերլուծությունը
Հնից էլ հին Քարահունջը. ինչի մասին են վկայում Հայաստանի «ծակ քարերը» - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2021
Քարահունջի հնության վերլուծությունը

Դեռևս 20-րդ դարի առաջին կեսին աստղագիտության խոշորագույն պատմաբանները եկան այն եզրակացության, որ երկինքը համաստեղությունների բաժանած մարդիկ ապրել են հյուսիսային լայնության 36° և 42°-երի միջև։ Ամերիկացի աստղագետ Ուիլյամ Թայլեր Օլքոթը հարյուր տարի առաջ ուղիղ ասել էր․ «Համաստեղությունների հին պատկերները հնարած մարդիկ ապրել են, հնարավոր է, Եփրատի հովտում, ինչպես նաև Արարատ լեռան շրջակայքում․․․»։

Նոր բացահայտում. Քարահունջը միակը չէ, Հայաստանի տարածքում նման կառույցները մի քանիսն են

Առաջին անգամ Քարահունջի հուշարձանի աստղագիտական նշանակության մասին 1980-ականներին սկսեցին խոսել հնագետ, պատմական գիտությունների դոկտոր Օնիկ Խնկիկյանն ու Բյուրականի աստղադիտարանի աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանը։

Քարահունջի ամբողջական «փունջը»

Պարիս Հերունին նշում է, որ միջնադարի հայ պատմաբան Ստեփանոս Օրբելյանը իր «Սյունիքի պատմություն» (XIII դար) աշխատության մեջ Քարահունջ գյուղը հիշատակում է ժամանակակից Սիսիան քաղաքի մոտ։ Հենց այնտեղ է գտնվում մեգալիթյան համալիրը, որն այսօր աշխարհում ճանաչված է որպես հնագույն աստղադիտարան։ Քարահունջ անվանումը բավական տարածված էր Հին Հայաստանում։

Հնագույն համալիրից մոտ 30 կմ դեպի հարավ-արևելք` Գորիս քաղաքի մերձակայքում, համանուն գյուղ կա, իսկ 60 և 90 կմ հյուսիս-արևելք՝ Արցախում, նույն անունով ևս երկու գյուղ։ Ընդ որում, ինչպես գրում է Հերունին, դրանցից մեկի մոտ ժայռերում փորված արհեստական անցքեր կան, որոնք դեռ չեն ուսումնասիրվել։

Քարահունջ անվանումը հայերեն երկու բառից է բաղկացած՝ քար և հունջ, ինչը նշանակում է հնչող կամ խոսող, այդ իսկ պատճառով Քարահունջ անվանումը կարելի է թարգմանել որպես հնչող կամ խոսող քարեր։ Քարահունջ անունով գյուղեր կան նաև Վեդիում, Լոռիում և Արևմտյան Հայաստանում։

Ինչպես էին հնում օգտագործվում այդ քարերը

Հարց է ծագում՝ այդ ամենն ի՞նչ կարող է նշանակել։ Ի վերջո, աստղերին հետևել սիրող յուրաքանչյուր ոք գիտի, որ դա կարելի է անել հեշտ ու հանգիստ, պարզապես խոտերին պառկած ու ուսումնասիրելով գիշերային երկնքի անծայրածիր հեռուները։ Եվ ծանր քարեր տեղափոխելու ու աստղերին համապատասխան դրանք դասավորելու կարիք չկա։ Ինչի համար է պետք քարերում անցքեր անել, և ինչ կարող է այնտեղ դրանից հետո հնչել։

Ամենազարմանալին այն է, որ անց բացելով գործը չի ավարտվել։ Մեգալիթների վրա (իսկ դա բավական ամուր բազալտ է) խորություններ են արված, որպեսզի դիտորդին հարմար լինի դրանց վրա տեղավորվել երկար ժամանակով։

«Ովքեր են ոչնչացնում Քարահունջը և ինչու» տեսանյութում ճարտարապետ Թովմաս Բադալյանը՝ Պարիս Միսակովիչի դստեր ՝ Նանա Հերունու հիմնադրած «Փրկենք Քարահունջը» շարժման ակտիվիստներից մեկը, 29-րդ րոպեից մանրամասն ցույց է տալիս բոլոր քարերն ու պատմում, թե ինչպես են դրանք օգտագործվել և ինչու որոշ տեղերում խորշեր ունեն:

Նրա փաստարկները ոչ միայն բավական համոզիչ են այն թերահավատների հետ վեճերում, որոնք համարում են, թե հին հայերն ընդհանրապես չէին կարող աստղադիտարաններ կառուցել, այլև թույլ են տալիս հասկանալ, թե ինչ է այստեղ տեղի ունեցել հազարավոր տարիներ առաջ։

Метеорный поток Персеиды - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2019
Բյուրականի և Թեյդեի աստղադիտարանները կհամագործակցեն. նախագահը պայմանավորվել է

Բնականաբար Քարահունջը, ինչպես և բոլոր նման մեգալիթյան հուշարձանները, ժամանակակից իմաստով աստղադիտարան չի եղել։ Զուտ տեսականորեն կարելի է ենթադրել, որ կլոր անցքերում կարող էին տեղադրվել բյուրեղապակյա օպտիկական ոսպնյակներ, որոնք արդեն պատրաստվում էին Հին Եգիպտոսում և Բաբելոնում, սակայն Հայաստանում նման լինզաներ դեռ չեն հայտնաբերվել։

Նշանակում է` նայում էին անզեն աչքով, ընդ որում, բավական երկար ժամանակ։ Իսկ ինչո՞ւ էին մեր նախնիներն ամբողջ գիշեր նայում աստղերին։ Հիմնվելով տրամաբանության և առողջ բանականության վրա ՝ կարելի է միայն մեկ եզրակացություն անել՝ նրանց դա պետք էր և ինչ-որ կարևոր նշանակություն ուներ իրենց կյանքում:

Աստղագետ. Բյուրականում կա այն, ինչ չկա աշխարհի ոչ մի անկյունում

Իհարկե, տիեզերքի վերաբերյալ նրանց պատկերացումները շատ տարբեր էին մեր պատկերացումներից: Բայց նրանց գործնական դիտարկումների իմաստը հասկանալու համար նախ անհրաժեշտ է պարզել հին մարդկանց շարժառիթներն ու պատկերացումները: Այստեղ մենք դեռ շատ բան ունենք հասկանալու և վերաիմաստավորելու:

Շարունակելի

Լրահոս
0