Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ կիվի ենք ուտում

© Pixabay / Skica911 Нарезанные киви
 Нарезанные киви - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2021
Կիվին վիտամին С-ի պարունակությամբ ռեկորդակիր է։ Այն ամրացնում է իմունային համակարգն ու օգնում պայքարել մրսածության դեմ։ Բայց կան մարդիկ, որոնց խորհուրդ չի տրվում ուտել կիվի։

Կիվին շատ հաջող սելեկցիայի արդյունք է։ Իսկզբանե չինական Ակտինիդիա անվանումն ունեցող թփի պտուղները բավական մանր ու թթու էին։ Դրանց «չինական հաղարջ» էին անվանում։

ХХ դարի սկզբին մի այգեգործ կիվին Նոր Զելանդիա բերեց և սկսեց զբաղվել դրա սելեկցիայով։ Իր աշխատանքի արդյունքում 30 տարի անց նա ստացավ այսօր մեզ հայտնի փափուկ, քաղցր և հյութալի կիվին։

Օգտակար հատկությունները

Էկզոտիկ այս հատապտուղը С վիտամինի պարունակությամբ ռեկորդակիր է։ Այդ հարցում առաջատարի դափնին այն զիջում է միայն սև հաղարջին։ Կիվիի մեկ հատը մարդու մարմինն ապահովում է С վիտամինի օրական չափաբաժնով։

Овощи - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2021
Ինչպես «վերագործարկել» օրգանիզմը երկու շաբաթվա ընթացքում. դիետոլոգի խորհուրդները

Այս միրգը նաև А, В1, В2, В6, В9, РР վիտամիններ է պարունակում։ Բացի այդ, հյութալի պտուղները հարուստ են ֆիլոքինոնով, որն անհրաժեշտ է սպիտակուցների սինթեզի և արյան մակարդելիությունը լավացնելու համար, երկաթով, ցինկով, կալիումով, կալցիումով, մագնեզիումով, նատրիումով և ֆոսֆորով։

Միևնույն ժամանակ այս միրգը ցածր կալորիականություն ունի․ միջինում մեկ մեծ կիվին միայն 55-60 կկալ է պարունակում։

Հետաքրքիր է, որ վիտամիններով հարուստ այս հատապտղի կճեպը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք արդյունավետ են կալորիաներն այրելու առումով։  Այդ է պատճառը, որ նիհարել ցանկացողներին խորհուրդ է տրվում կիվին ուտել չմաքրած` նախապես այն ազատելով մազմզուկներից։

Կիվին ակտինիդին ֆերմենտ է պարունակում, որը քայքայում է սպիտակուցները՝ հեշտացնելով սննդի մարսումը։ Ակտինիդինից բացի, մարսողությանը նպաստում են նաև տարբեր թթուները։ Դա հատկապես կարևոր է ստամոքսում աղաթթվի ոչ բավարար արտադրության դեպքում։

Չինական բժշկության մեջ կիվին կիրառվում է հենց մարսողությունը բարելավելու, ինչպես նաև երիկամներում քարերի առաջացման հավանականությունը նվազեցնելու համար։

Իջեցնում է արյան ճնշումը

ԱՄՆ-ում 2011 թվականին իրականացրած ուսումնասիրության ընթացքում արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց գիտնականներն առաջարկել են օրական կամ 3 հատ կիվի ուտել կամ 1 խնձոր։ Արդյունքում նրանք, ովքեր կիվի էին օգտագործել, արյան ճնշման ավելի ցածր ցուցանիշ էր արձանագրվել։

Կարկադեի օգուտն ու վնասը․ ինչպե՞ս է մարդու օրգանիզմի վրա ազդում կարմիր թեյը

Բարձրացնում է իմունիտետը

Կիվի մեջ վիտամին С-ի բարձր պարունակությունն է հենց թույլ տալիս ուժեղացնել մարդու իմունային համակարգը։ Բացի այդ ասկորբինային թթուն օրգանիզմը պաշտպանում է վիրուսներից ու մանրէներից։

С վիտամինն արագացնում է սպիների ապաքինման գործընթացը, ազդում մի շարք հորմոնների սինթեզի վրա, կարգավորում արյան շրջանառությունն ու մազանոթների թափանցելիությունը։

Բարելավում է աչքերի առողջությունը

Կիվին մեծ քանակությամբ լյուտեին և զեակսանտին է պարունակում. դրանք հակաօքսիդանտներ են, որոնք կարող են պաշտպանել տեսողությունը ուլտրամանուշակագույն ճառագայթումից, ծխախոտի ծխից և օդի աղտոտվածության հետևանքով առաջացած վնասվածքներից։ Հակաօքսիդանտները հայտնվում են աչքի ոսպնյակի և ցանցաթաղանթի վրա և կլանում վնասակար ճառագայթները։

Грецкий орех - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2021
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ հունական ընկույզ ենք ուտում. գիտնականների պատասխանը

Ո՞ւմ է հակացուցված կիվին

Կանաչ այս միրգը բավական ուժեղ ալերգեն է, այն օգտագործելիս պետք է զգույշ լինել։ Կիվին նախընտրելի է չտալ փոքր երեխաներին, այն պետք է սննդակարգում զգուշորեն կիրառեն նաև տարեցները։

Կիվին նաև մի շարք թթուներ է պարունակում, որոնք կարող են դերմատիտ առաջացնել և վնասել ատամների էմալը։

Դրանց ազդեցությունը կարելի է նվազեցնել կիվիի օգտագործումից հետո բերանի խոռոչը ջրով ողողելով։

Կիվի խորհուրդ չի տրվում ուտել աղեստամոքսային տրակտի պաթոլոգիա (օրինակ` խոց), ինչպես նաև երիկամների հիվանդություն ունեցողներին։

Ինչպե՞ս կիվի ընտրել

Հասած կիվիի կաշին պետք է լինի հավասարաչափ շագանակագույն և հարթ։ Պտուղի մակերեսին նաև չպետք է  մուգ բծեր և կնճիռներ լինեն։

Մի փոքր սեղմեք պտուղը։ Այն պետք է պինդ լինի, բայց ոչ շատ պինդ։ Եթե սեղմելուց հետո նրա վրա փոսիկ է առաջանում, նշանակում է` այն գերհասած է և պետք չէ գնել։ Հաշվի առեք, որ հասած կիվին շատ անուշաբույր է։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала