ԱԱԾ աշխատակից Սերոբ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի. ՀՔԾ–ն հաստատեց

© Photo : Facebook / Yerem SargsyanПолковник Службы национальной безопасности Сероб Арутюнян
Полковник Службы национальной безопасности Сероб Арутюнян - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2021
Բաժանորդագրվեք
Միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին` հիշյալ ծառայողին վերագրվող ոչ իրավաչափ գործողությունները քննարկման առարկա դարձնելու համար:

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից Սերոբ Հարությունյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում է կայացվել:

ՀՔԾ–ն հաստատեց փաստաբան Երեմ Սարգսյանի տարածած տեղեկությունը, որ ԱԱԾ աշխատակից Սերոբ Հարությունյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ունի արդարացվածի կարգավիճակ։ Գերատեսչությունից նաև գործի մանրամասներ են հայտնել։

Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2021
Ո՞ր դեպքում Ամուլսարի վերաբերյալ որոշում կկայացվի. պատասխանում է Սուրեն Պապիկյանը

Այսպես, պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու և որպես դրա հետևանք այդ տեղեկությունն այլ անձի կողմից ապօրինի տարածելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ գնդապետ Սերոբ Հարությունյանը 2020 թվականի հունվարի 9-ին ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից` առանց համապատասխան ցուցման և իրավաչափ հիմքի առկայության, ստուգել և ստացել է Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկանքը, այսինքն` կատարել է արարք, որը չի բխել ծառայողական անհրաժեշտությունից:

«ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցագործությունը հիմնավորելու համար բացի արարքից անհրաժեշտ է հիմնավորել, որ պաշտոնատար անձն ունեցել է որևէ շահագրգռվածություն, ինչպես նաև պետք է հիմնավորել, որ հանրորեն վտանգավոր հետևանքը վրա է հասել պաշտոնատար անձի արարքի հետևանքով»,–մեկնաբանում է ՀՔԾ–ն:

Տեղեկացվում է, որ հիմնավոր կասկածից վեր բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել Ս. Հարությունյանի կողմից վերը նկարագրված գործողությունը շահադիտական կամ անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով կատարված լինելու վերաբերյալ: Բացի այդ, տվյալներ ձեռք չեն բերվել, որ Սուրեն Պապիկյանի վերաբերյալ համացանցում տարածված տեղեկատվության ստացման աղբյուրը եղել է հենց Ս. Հարությունյանը:

Միաժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի կարգով միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին` հիշյալ ծառայողին վերագրվող ոչ իրավաչափ գործողությունները քննարկման առարկա դարձնելու համար:

«Իմ քայլը» համայնքապետների «սև ցուցակ» չունի. Սուրեն Պապիկյան

Նշենք, որ 2020-ի փետրվարի 13-ին hraparak.am կայքում հրապարակվել էր մի հոդված, որտեղ նշվում էր, որ Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը։ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի տարածելու համար։ Փետրվարի 28-ին Սերոբ Հարությունյանին պաշտոնեական դիրքի չարաշահման համար մեղադրանք էր առաջադրվել։

Հրապարակմանն ի պատասխան, Պապիկյանը Facebook–ի ուղիղ հեռարձակման միջոցով տեղեկացրել էր, որ ափսոսում է իր կյանքի այդ դրվագի համար, բայց նաև փակված է համարում այդ էջը, քանի որ ՀՀ օրենսդրությամբ, եթե որևէ դատվածություն մարված է, այդ անձը դատված չի համարվում։ Նրա խոսքով` որևէ մեկի նկատմամբ ուժ չի գործադրել, զենք չի կիրառել և համաներմամբ ազատ է արձակվել։ Նա նաև կոչ էր արել ԱԱԾ տնօրենին, ոստիկանության պետին պարզել, թե իր անձնական տեղեկությունն ինչպես է դարձել հասարակության և տարբեր լրատվականների սեփականությունը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала