00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԱԾ աշխատակիցները փորձել են մուտք գործել դատավոր Մհեր Պետրոսյանի աշխատասենյակ

© Sputnik / Aram NersesyanАнтитеррористические учения государств-членов СНГ "Арарат-Антитеррор-2019" (25 сентября 2019). Еревaн
Антитеррористические учения государств-членов СНГ Арарат-Антитеррор-2019 (25 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2021
Բաժանորդագրվել
Մհեր Պետրոսյանն այն դատավորն է, որը վարույթ է ընդունել Օնիկ Գասպարյանի ներկայացրած հայցադիմումներից մեկը և բավարարել դրա շրջանակներում ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. «Փաստինֆոյի» տեղեկություններով՝ ԱԱԾ աշխատակիցները երեկ այցելել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որի վարույթում է քննվում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը, և փորձել մուտք գործել դատավորի աշխատասենյակ։  Ընդ որում, այցը տեղի է ունեցել նախքան դատարանը քննության առարկա կդարձներ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին Օնիկ Գասպարյանի փաստաբանների  միջնորդությունը։

Դատավորը ԱԱԾ աշխատակիցների այցի մասին անմիջապես տեղյակ է պահել  ԲԴԽ -ին։ «Փաստինֆոին» հաջողվել է կապ հաստատել դատավոր Մհեր Պետրոսյանի հետ, որը հաստատել է տեղեկությունները՝ նշելով, որ ԱԱԾ աշխատակցներն իրոք այցելել են դատարան և ցանկացել հանդիպել իր հետ, ինչը ինքը մերժել է։

«Այո, նման այց եղել է, ես նրանց հետ չեմ հանդիպել առհասարակ, հրաժարվել եմ հանդիպումից՝ առաջարկելով անհրաժեշտության դեպքում հանդիպումը կազմակերպել միայն ԲԴԽ միջոցով և անմիջապես տեղյակ եմ պահել ԲԴԽ-ին»,- նշել է դատավորը և ավելացրել, որ ԱԱԾ աշխատակիցների այցելությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ արդեն հայտնի գործով կայացրել էր  հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և այն տեղադրվել էր դատական համակարգի ծրագրում։ Միաժամանակ նա հաստատել է  մեր այն տեղեկությունը, որ այցը եղել է նախքան հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը։

Ինչ վերաբերում է ԲԴԽ արձագանքին, դատավոր Պետրոսյանը նշել է, որ այդ դեպքի հետ կապված ԲԴԽ-ին բավականին շնորհակալ է, նախ՝ մինչև այդ, երբ առավոտյան արդեն նման լուրեր են շրջանառվել, իրեն զանգել են, հետաքրքրվել, իսկ դրանից հետո տեղեկացրել են, որ ԲԴԽ բոլոր անդամները տեղյակ են և հարկ լինելու դեպքում,  համապատասխան օրենքով սահմանված լծակների կիրառմամբ, իրենց լիազորությունները կիրականացնեն։ «Բայց բանը դրան չհասավ»,- ասել է դատավորը։

Վազգեն Մանուկյանն Օնիկ Գասպարյանին կոչ է անում չենթարկվել որևէ ապօրինի հրամանի

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը երեք հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։ Ներկայացված հայցադիմումները մակագրվել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որը վարույթ է ընդունել ներկայացված հայցադիմումներից մեկը և բավարարել դրա շրջանակներում ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։

Լրահոս
0