Անջելինա Ջոլին փորձում է Բրեդ Փիթին մեղադրել ընտանեկան բռնության մեջ

© AP Photo / Richard ShotwellАнджелина Джоли и Брэд Питт
Анджелина Джоли и Брэд Питт - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աղբյուրի համաձայն՝ դերասանուհին մտադիր է բացահայտել Բրեդ Փիթի և իրենց որդու հետ կապված միջադեպի տհաճ մանրամասները։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Պատերազմի ժամանակ բոլոր միջոցներն արդարացված են։ Այսպես է կարծում հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին, որը փորձում է իր նախկին ամուսնուն՝ Բրեդ Փիթին, մեղադրել ընտանեկան բռնության մեջ։

Почему никто больше не верит Бузовой и Даве - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2021
«Սա կա՛մ Դավայի ծննդյան օրվա նվերն է, կա՛մ ծնունդը փչացնելու միջոց». Օլգա Բուզովան հղի՞ է

Ջոլին և Փիթն ամուսնալուծվել են 2016 թվականի աշնանը, սակայն նրանք չեն դադարում պայքարել երեխաների խնամակալություն համար։ Բազմազավակ ծնողները տարբեր հնարքների են դիմում, սակայն եթե Փիթը երազում է հավասար իրավունքներով խնամակալության մասին, Ջոլին ուզում է ստանալ ամեն ինչ ու միանգամից։

Ինչպես հայտնել է The Blast պարբերականը, Ջոլին փորձում է Փիթին մեղադրել ընտանեկան բռնության համար։ Աղբյուրի համաձայն, դերասանուհին արդեն հավաքել է բոլոր ապացույցները և պատրաստ է ներկայացնել դրանք դատարանում։

Դերասանուհու ցուցմունքների հետ մեկտեղ իրենց դիմումները կարող են ներկայացնել նաև աստղերի ժառանգները։

Անջելինա Ջոլիի կամբոջացի որդին ռուսերեն է խոսում

Բրեդ Փիթի նկատմամբ ընթացող քննության մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Ջոլին որոշեց ապահարզանի դիմել։ Փիթի և նրա հոգեզավակի՝ Մեդոքսի միջև տհաճ միջադեպը գրանցվել է մասնավոր նավի վրա։ Ու թեև այն ժամանակ Ընտանիքի գործերով դեպարտամենտը Փիթի մեղքը չէր ճանաչել, այդ ցուցմունքները դեռ կարող են վնասել նրան։

Դատելով ամեն ինչից`Ջոլին այդպիսով որոշել է վրեժխնդիր լինել Փիթից նրա «ընկերուհիների» և իր տնից իրենց դստեր հեռանալու ցանկության համար։


Լրահոս
0