Նիկոլ Փաշինյանը զանգել է Վրաստանի վարչապետին

© Sputnik / Asatur Yesayants Министр обороны Грузии Давид Ираклий Гарибашвили на пресс-конференции (27 февраля 2020). Еревaн
 Министр обороны Грузии Давид Ираклий Гарибашвили на пресс-конференции (27 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետն իր գործընկերոջը հաջողություն է մաղթել կարևորագույն առաքելությունն իրականացնելու գործում։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«ՀՀ վարչապետն իր գործընկերոջը վերստին շնորհավորել է վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այդ կարևորագույն առաքելությունն իրականացնելու գործում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ մամուլի ծառայության` զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել բարձր մակարդակի շփումները երկու երկրների միջև հարաբերությունների հարուստ օրակարգի բոլոր հարցերով առաջ շարժվելու և համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ:

 Министр обороны Грузии Давид Ираклий Гарибашвили на пресс-конференции (27 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
Վրաստանի վարչապետն Ադրբեջան կմեկնի. օրակարգում նաև սահմանազատման հարցն է

Հիշեցնենք` Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան իր թիմի հետ տարաձայնությունների պատճառով հրաժարական ներկայացրեց փետրվարի 18-ին։ 

Փետրվարի 22-ին Վրաստանի խորհրդարանը վստահության քվե հայտնեց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու գլխավորած կառավարությանը։ Վերջինս այդ պաշտոնը զբաղեցրել է նաև 2013-2015 թվականներին: 

Նշենք, որ Փաշինյանը Վրաստանի վարչապետին շնորհավորական ուղերձ էր հղել նաև փետրվարի 24-ին։

Լրահոս
0