00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:47
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շիրակի Գոգհովիտում բրուցելոզի դեպքեր են հաստատվել. անասուններին հարկադիր մորթի են ենթարկել

© Sputnik / Armenuhi MkhoyanКоровник в селе Гоговит Ширакской области
Коровник в селе Гоговит Ширакской области - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2021
Բաժանորդագրվել
Տեղեկացվում է, որ գյուղացիական տնտեսություններին տվյալ դեպքում վնասի փոխհատուցում չի տրվում։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Բրուցելոզ հիվանդությամբ կենդանիների վարակման դեպքեր են արձանագրվել Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Սարապատ խոշորացված համայնքի Գոգհովիտ բնակավայրում։  Վարակով ախտահարված կենդանիները հարկադիր մորթի են ենթարկվել: 

Արյան նմուշառումների փորձաքննությամբ հաստատվել է, որ հիվանդությունն առկա է ավելի քան 50 խոշոր եղջերավոր կենդանու մոտ։

«Կենդանիների մորթը տարիներ շարունակ  իրականացվել է հակասանիտարական, պայմաններում». Պետրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2020
Կենդանիների մորթը տարիներ շարունակ իրականացվել է հակասանիտարական պայմաններում. Պետրոսյան

Sputnik Արմենիայի հետ զրույցում համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանը վստահեցրեց՝ մորթի ենթակա անասուններ վաճառասեղանին չեն հայտնվի։ Այս օրերին Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի ու մարզպետարանի գյուղվարչության բաժնի աշխատակիցները Գոգհովիտում հաշվառում էին հիվանդ կենդանիներին ու հետևում սանիտարական մորթի ընթացքին։ Մորթը կատարվում է սպանդանոցներում: «Լաբորատորիաներից ստացված նմուշառումների արդյունքներով` ամեն մի վարակված կենդանի ուղարկվում է  սպանդանոց: Այս պահին կոնկրետ թիվ չեմ կարող ասել, քանի որ օրական այդ թվերը թարմացվում են, բայց այս պահին իմ ունեցած տվյալներով` արդեն ավելի քան 54 գլուխ խոշոր եղջերավոր է ուղարկվել մորթի»,-նշեց Արտուշ Մանուկյանը:

Հիվանդ անասնագլխաքանակի հարկադիր մորթից հետո վարակված անասնագոմերը պարտադիր ենթարկվելու են  ախտահանման՝ հատուկ ախտահանիչներով։

«Սպանդանոցային մորթն այլընտրանք չունի». Գեորգի Ավետիսյան

Ի դեպ, Գոգհովիտից բացի, բրուցելոզի դեպքեր են հայտնաբերվել խոշորացված համայնքի Հողմիկ և Մուսայելյան բնակավայրերում ևս: Նոր դեպքերի հայտնաբերման համար արյան նմուշառումները գյուղում շարունակվում են։

Գյուղացիական տնտեսություններին տվյալ դեպքում վնասի փոխհատուցում չի տրվում։

Լրահոս
0