Անտեր մնացած գիտություն, կամ ինչպես են գոյատևում հայաստանյան քիմիկոսները

© Sputnik / Дмитрий Донской / Անցնել ֆոտոբանկКироваканский химический комбинат (ныне ЗАО "Ванадзор-Химпром") в городе Кировакане (сейчас Ванадзор)
Кироваканский химический комбинат (ныне ЗАО Ванадзор-Химпром) в городе Кировакане (сейчас Ванадзор) - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2021
Իրենց գործին նվիրված գիտնականների խանդավառությունից օգտվում է ոչ թե պետությունը, այլ արտասահմանյան բիզնեսը։ Իշխանությունը չի ցանկացել ու չի էլ ուզում խորանալ ու հասկանալ՝ ինչ են ուսումնասիրում գիտնականներն ու ինչո՞ւ է դա պետք երկրին:

Գիտնական–քիմիկոս Ռոբերտ Հակոբյանը, որն ինքը ոչ վաղ անցյալում դպրոցի քիմիայի օլիմպիադաների բազմակի մրցանակակիր էր, ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում այն բանի հանդեպ, թե այսօրվա դպրոցականները որքանով են հետաքրքրվում այդ գիտությամբ ու նախկինի պես մասնակցում է օլիմպիադաներին, բայց արդեն գնահատման հանձնաժողովի կազմում:

Ереванский государственный университет - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2021
Մեզ գիտություն պետք չէ՞. 3 տոկոսի չափով ֆինանսավորումը չեղարկում են ծածկադմփոցի նման

Նրա համար կարևոր են ոչ միայն դպրոցականների գիտելիքները, այլ այն, թե արդյոք նրանք տեսնում են իրենց հեռանկարում, օրինակ՝ որպես հետազոտական լաբորատորիաների աշխատակիցներ կամ Հայաստանի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտնականներ։ Ինքը՝ Հակոբյանն, այդ հաստատությունում է աշխատում։

Հակոբյանն ասում է, որ մի քանի տասնյակ դպրոցականներից, որոնք մասնակցում են օլիմպիադային և քիմիայից լավ գիտելիքներ ունեն, 8-10 աշակերտ առարկային շատ լավ են տիրապետում: Բայց նույնիսկ 15-16 տարեկանում արդեն գիտեն՝ Հայաստանում գիտնական լինել` նշանակում է շատ սովորել և քիչ վաստակել։ Հետևաբար, ոմանք գնում են բժշկական կրթություն ստանալու, մյուսները քիմիկոս-դեղագործ են դառնում, մնացածն էլ այլ մասնագիտություններ են ընտրում։

Առաջիններն իրենց ոլորտում, կամ ովքեր են գիտության մեջ հեղափոխություն արած հայուհիները

«Ի՞նչ ասեմ նրանց, ես ինքս հինգ-վեց տեղ աշխատում եմ», -ասում է 31-ամյա գիտնականը։

Ինչպես 300 տարի առաջ

Արդեն XXI դարն է, բայց հայոց գիտությունը կարծես քարշ են տալիս 300 տարի հետ՝ XVIII դար, երբ Միխայիլ Լոմոնոսովը ստիպված էր շեղվել գործից կայսերական արքունիքի հրավառությունների համար։ Հակոբյանի աշխատավայրերից մեկը երեխաների համար ատրակցիոնների և հրատեխնիկական էֆեկտների ընկերությունն է։

«Հիմա դուք ասեք՝ ի՞նչ արդյունավետություն կունենա գիտնականը, որը ստիպված է այստեղ–այնտեղ աշխատել` ոչ թե որ միլիոններ վաստակի, այլ պարզապես ապրի»,- ասում է գիտնականը:

Որոշ գիտնականներ ծրագրավորող են դառնում։ Միայն թե այդտեղ ուրախանալու բան առանձնապես չկա։ Օրինակ` այդպես ինստիտուտը զրկվեց աշխատակցուհիներից մեկից, որի մի քանի աշխատանքները հրապարակվել են բարձրագույն վարկանիշով գիտական ամսագրերում (Q1): Նա չէր ուզում թողնել գիտությունը, բայց ստիպված հեռացավ, քանի որ պետք էր օգնել ընտանիքին։

Հանուն ո՞ւմ

Գիտությունների ակադեմիայի այլ ինստիտուտների հետ համեմատ, Օրգանական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը ֆինանսական առումով համեմատաբար բարեկեցիկ է (կրկնում ենք` համեմատաբար)։ Ինստիտուտը մշտապես մասնակցում է արտասահմանյան ինստիտուտների ու մասնավոր ընկերությունների հետ համատեղ հետազոտական ծրագրերին: Մոտ երկու տարի է` ընկերությունը Philip Morris-ի պատվերով հետազոտություն է իրականացնում։ Նմանատիպ ուսումնասիրություններ PM-ը պատվիրում է նաև տարբեր երկրների այլ ինստիտուտներին։ Գիտնականները լրացուցիչ եկամուտ են ստանում, իսկ կորպորացիան ստանում է «գին – որակ» շահավետ համադրություն (գիտնականները լավն են ու նրանց կարելի է շատ ավելի քիչ վճարել, քան Արևմուտքում): Եթե այսօրվա օրով ապրենք՝ բոլորի համար ձեռնտու է։ Բայց եթե հեռուն մտածենք՝ դա ձեռնտու չէ պետությանը։

Ученые в лаборатории - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2017
Ի՞նչ անել, որ Հայաստանում «ծերացող» գիտությունը երիտասարդանա

Միության փլուզումից հետո անգամ Երևանի դպրոցներում ֆիզիկայի և քիմիայի փորձեր  չէին անում. նյութերի համար գումար չկար։ Չէին գնում նույնիսկ սովորական պղնձի կամ ծծմբի սուլֆատ։ Ինչ խոսք կարող է լինել Գյումրու մասին, որտեղ ձմռանը՝ մինուս քսանի ժամանակ, մարդիկ «տնակներում» էին ապրում։ Նույն տարիներին Գյումրու թիվ 1 հայտնի դպրոցում սովորել է նաև Հակոբյանը։

«Մենք ունեինք քիմիայի մի հրաշալի ուսուցիչ։ Նա ուրախանում էր, երբ մեզ ինչ-որ բան էր բացատրում, երբ մենք ուզում էինք ինչ-որ բան հասկանալ։ Նա իր աշխատավարձով ռեակտիվներ էր գնում, մեզ համար փորձեր անում։ Եվ առարկան գիտեր ապշելու աստիճան։ Նա, բարեբախտաբար, հիմա էլ է ապրում ու աշխատում, չնայած է 70–ն անց է», - պատմում է Հակոբյանը։

Հավանաբար այս ուսուցիչը հույս ուներ, որ տարիներ անց իր աշակերտները նոր միացություններ կուսումնասիրեն երկրի կարիքների համար։ Իսկ ստացվում է, որ և՛ նման ուսուցիչների նվիրվածությունը, և՛ Ռոբերտի նմանների ուսման ձգտումը ծառայում են ոչ թե պետությանը, այլ մասնավոր արտասահմանյան ընկերության օրակարգին։ Սա բոլորովին էլ մեղադրանք չէ Philip Morris-ի հասցեին․ մասնավոր կորպորացիան պետք է մտածի իր շահույթի, ոչ թե Հայաստանի գիտական քաղաքականության մասին։ Եվ նրանց մեղքը չէ, որ երկար տարիներ երկրի իշխանությունները (և՛ նախկին, և՛ ներկա) իրենց ինստիտուտների համար որևէ խնդիր չեն ձևակերպում։

«Մեզ պետք են մարդիկ, որոնք թևերը քշտած կկատարեն ամենօրյա աշխատանք». կրթության փորձագետ

«Վերջին ռազմական գործողությունների ժամանակ մենք արտակարգ ռեժիմով ինստիտուտի լաբորատորիաներում արտադրում էինք կապրոֆեր դեղամիջոցը, որը դադարեցնում է արյունահոսությունը։ Բայց դա արդեն գոյություն ունեցող դեղամիջոց է, իսկ նոր հետազոտությունների համար մենք երբեք պետպատվեր չենք ստացել։ Մեր ինստիտուտի հետ նման քննարկումներ երբեք չեն վարել ո՛չ կրթության և գիտության նախարարությունը, ո՛չ էլ առողջապահության նախարարությունը, համենայն դեպս, ինստիտուտում իմ աշխատելու ընթացքում»,- ասում է Հակոբյանը:

Տակն ի՞նչ է մնում

Այդ դատողությունների տակ մնում է պետության պատասխանը՝ «Փող չկա»։ Հետևաբար, գիտելիքների, իր գործի ու երկրի հանդեպ սիրո արժեքավոր խառնուրդը գրեթե ոչ մի ձևով չի օգտագործվում։

Сероб Хачатрян - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2020
ՌԱԴԻՈ
Բոլոր բարեփոխումները ձախողվել են. Խաչատրյանը` կրթության ոլորտի մասին

Շատ տարիներ ինստիտուտը չի ունեցել նույնիսկ միջուկային մագնիսական ռեզոնանս (NMR) տեղադրելու համար։ Սարքը թույլ է տալիս պարզել սինթեզվող նյութի ճշգրիտ (ատոմային մակարդակում) կազմը: Մի քանի տարի առաջ ինստիտուտի տնօրեն Վիգեն Թոփուզյանին վերջապես հաջողվել էր գումարներ հայթայթել այն գնելու համար։ Բայց նույնիսկ այդ գումարը հատկացվել է գիտությունների ակադեմիայի խնայողություններից։ Բյուջեից նոր հատկացումներ այդպես էլ չարվեցին։

Բայց մինչ օրս ինստիտուտում չկա մեկ այլ անհրաժեշտ սարք՝ զանգվածի սպեկտրոմետր, որը թույլ է տալիս պարզել ստացված նյութի զանգվածը և միատարրությունը: Այդ պատճառով աշխատակիցների հոդվածները չեն հրապարակվում առաջատար գիտական պարբերականներում։ Երբ տեսնում են, որ ուսումնասիրությունները կատարվել են անբավարար (ժամանակակից չափանիշներով) լաբորատոր բազայի վրա, հոդվածը անմիջապես հետ են ուղարկում: Չօգնելով սարքավորումների հարցում, պետությունը գիտնականներից պահանջում է բարձր վարկանիշ ունեցող գիտական հրատարակություններում հրապարակումներ ունենալ։ Սա խնդիր է, բայց այսքանով ամեն ինչ չի ավարտվում։

Որն է բարձրագույն կրթության մասին օրենքի ամենաաղմկահարույց կետը. մեկնաբանում է փորձագետը

«Մեզ օգնում են Ֆրանսիայի հետազոտական կենտրոններում մեր հայ գործընկերոջ կապերը։ Դրա օգնությամբ փորձարկումների համար նյութեր ենք ուղարկում ֆրանսիական համալսարաններից մեկին։ Բայց դա հարցը լուծում է միայն կարճաժամկետ հեռանկարում։ Եթե մենք չունենք համապատասխան սարքեր, երկարաժամկետ առումով երկիրը չի կարող իրականացնել նման մակարդակի հետազոտություններ, ուսումնասիրել բարձր մաքրության նոր դեղամիջոցներ։ Մեր գիտական կենտրոնը կարող է լուծել փոքր ու միջին քիմիայի խնդիրները, բայց մենք երազում ենք մեծ քիմիայի մասին, որը եղել է խորհրդային տարիներին, որը մեզ ուժեղ և զարգացած հանրապետություն էր դարձում», - ընդգծեց Հակոբյանը։

Տնտեսությունն աշխուժացնելու նոր տարբերակ

Որ գիտնականների կյանքը «չափազանց ձանձրալի» չդառնա, մի քանի տարի առաջ Արաբկիրի թաղապետարանը խլեց ինստիտուտի տարածքի մի մասը և վաճառեց մասնավոր կառուցապատողին։ Մեկ տարի առաջ թաղապետարանը լրջորեն պատրաստվում էր այնտեղ բազմահարկ շենք կառուցել։ Այժմ գիտնականները ստիպված են իրենց ժամանակի մի մասը նվիրել թղթային քաշքշուկներին ու անվերջ վեճերին։ Էլիտար բարձրահարկ շենքերը, հյուրանոցներն ու ավտոկայանատեղիները, ըստ իշխանությունների, գիտական ուսումնասիրություններից ավելի կարևոր են։

Նշենք, որ 2021-ի սկզբին գիտության հատկացումների բարձրացման հարցը բարձրացրել էր «Գիտուժ» նախաձեռնությունը։ Պատճառը 2021 թվականին գիտական ոլորտի ծախսերի մոտ 3,5 տոկոսով կրճատումն էր։ Օրերս նախաձեռնող խմբին ընդունեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Ակտիվիստները պահանջում են գիտության բյուջեն ավելացնել մինչև բյուջեի բոլոր ծախսերի առնվազն 4 տոկոսը (ինչը համապատասխանում է ՀՆԱ-ի մոտավորապես 1 տոկոսին)՝ սկսած 2024 թվականից:

Առանց կրթության հնարավոր է Mersedes G ունենալ, բայց հնարավոր չէ այն ստեղծել. Փաշինյան

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն