ՀՖՖ-ն գործում է ոչ թե հանուն, այլ ընդդեմ հայկական ֆուտբոլի

© Sputnik / Andranik GhazaryanФутболист ударяет по мячу
Футболист ударяет по мячу - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2021
Ի՞նչ կապ ունի հավաքականը ներքին առաջնության հետ, որտեղ քաոս է տիրում, ու ֆեդերացիան ուղղակի չի կարողանում կազմակերպել իր հարաբերությունները ակումբների հետ։
ՀՖՖ-ն գործում է, ոչ թե հանուն, այլ ընդդեմ հայկական ֆուտբոլի. նորից սկանդալ

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik, Խաչիկ Չախոյան. Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում հերթական սկանդալն է գրանցվել։ Վանաձորի «Լոռին» հայտարարեց առաջնությունից դուրս գալու մասին։ Միանգամից հարց է առաջանում՝ ինչո՞ւ։ «Լոռին» դիմել էր բողոքարկման կոմիտե քննարկելու առաջնության առաջին տուրում իրեն գրանցված տեխնիկական պարտության և փետրվարի 24-ին առաջնության 7-րդ տուրից հետաձգված խաղում «Լոռի» - «Ալաշկերտ» խաղում մրցակցի կողմից կանոնակարգի խախտման համար «Ալաշկերտին» տեխնիկական պարտություն գրանցելու հարցերը։

Левон Пачаджян - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2021
Լևոն Պաչաջյանը նշանակվել է Եվրոպայում ՀՖՖ դեսպան

Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիան խոստացել էր մինչև մարտի 16-ին կայանալիք «Արարատ»-«Լոռի» հանդիպումը հրապարակել բողոքարկման կոմիտեի որոշումը։ Դա տեղի չունեցավ։ 2020 թվականի օգոստոսից մինչև 2021 թվականի մարտի 17-ը բողոքարկման կոմիտեն «ժամանակ» չուներ որոշում կայացնելու։ Իսկ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն էլ չցանկացավ այս պահին անդրադառնալ տեղի ունեցածին, նշելով, որ ազգային հավաքականի առաջիկա խաղերին կազմակերպչական աշխատանքներով է զբաղված։

Զարմանալի էլ չէ, ուղղակի անհասկանալի է, թե ինչ նորմերով է առաջնորդվում նախագահը՝ կոչ անելով միավորվել ազգային հավաքականի շուրջ ու աջակցել մեր ազգային թիմին, երբ հարցը վերաբերվում է ներքին առաջնությանը։ Նախ նշենք, որ եթե Մելիքբեկյանը չգիտի, ապա թող իմանա, որ ազգային հավաքականը Հայաստանում միակ թիմն է, որին սիրում,  աջակցում ու երկրպագում են հայ բոլոր երկրպագուները։ Սա նույնիսկ քննարկման հարց չէ։ Հավաքականի շուրջ կամ կողքին լինելը յուրաքանչյուր երկրպագուի համար պատիվ է, և ոչ թե կոնկրետ առաջիկա խաղերին, այլ միշտ։ Թե՞ Մելիքբեկյանը չի կարող բացատրել թե ինչու է բողոքարկման կոմիտեի որոշումը կայանում ութ ամսվա ընթացքում։

Էական չէ, թե «Լոռին» մերժում կստանա, թե ոչ։ Թիմի նկատմամբ ՀՖՖ-ի կողմից միտումնավոր ու անարդար որոշումներ են կայացվել ու դեռ կայացվում են։ Իսկ ֆեդերացիան ինչ-որ հոդվածներ ու այդ հոդվածների կետեր է հրապարակում ու բացատրում իր անբացատրելի ու ոչ ֆուտբոլային որոշումները։ Առաջնությունը սկսեցինք տասը թիմով, մնացին ութը։ Սա է ՀՖՖ աշխատանքի արդյունքը։

Սկանդալ, որ պտտվում է «Լոռիի» շուրջ. ինչո՞ւ ակումբը լքեց առաջնությունը

Ստեղծվում է կարծիք՝ կարծես թե Մելիքբեկյանը իրեն ու իր վայ ղեկավարվող կառույցը ապահովագրում է՝ մեջ բերելով ազգային թիմի խաղերը։ Աստված մի արասցե, եթե հավաքականը լավ արդյունքներ չգրանցի՝ կասեն խանգարեցին, արդյունքն էլ այսպիսին եղավ։ Աստված տա թիմը հասնի ցանկալի արդյունքի, կասեն՝ մեզ մի խանգարեք, քանի որ հավաքականը արդյունքներ ունի։ 

Հերիք եղավ, բավ եղավ ցնծաք ազգերի լիգայի խմբային փուլում հաղթանակի համար, որը ընդամենը C լիգայից B լիգա տեղափոխվելու հնարավորություն տվեց։ Մեր ընտրանին հաստատ արժանի է գովեստի այդ արդյունքի համար։ Մարզիչներն ու տղաները պայքարեցին ու հասան արդյունքի։ Իսկ ՀՖՖ-ն թող չհպարտանա, որ ապահովել է խաղերի նախապատրաստման փուլը։ Դա ՀՖՖ-ի պարտականությունն է։ Եվ վերջապես նորից հարց տանք՝ ի՞նչ կապ ունի հավաքականը ներքին առաջնության հետ, որտեղ քաոս է տիրում, ու ֆեդերացիան ուղղակի չի կարողանում կազմակերպել իր հարաբերությունները ակումբների հետ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն