Օնիկ Գասպարյանի կատարողական թերթերը հարկադիր կատարողը վերադարձրել է վարչական դատարան

© Photo : official site of the MoD of RAНачальник Генерального штаба ВС РА генерал-полковник Оник Гаспарян
Начальник Генерального штаба ВС РА генерал-полковник Оник Гаспарян - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2021
Բաժանորդագրվեք
Ծառայությունը միաժամանակ տեղեկացնում է, որ թերթերում չկա նշում պարտապանին որոշակի գործողությունների պարտավորեցնելու կամ դրանցից ձեռնպահ մնալու մասին։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik․ Օնիկ Գասպարյանի գործով կատարողական թերթերը հարկադիր կատարողի այսօր կայացրած որոշմամբ վերադարձվել են վարչական դատարան։ Տեղեկությունը հայտնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մամուլի բաժինը։ Ըստ ՀԿԱԾ-ի հիմնավորման՝ նշված թերթերը չեն ենթադրում հարկադիր կատարում, չեն պարունակում դատական ակտի եզրափակիչ մասի կատարման ենթակա մաս, ուստի չեն համապատասխանում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին։

Вазген Манукян во время акции протеста на проспекте Баграмяна (6 марта 2021). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2021
Վազգեն Մանուկյանն Օնիկ Գասպարյանին կոչ է անում «չենթարկվել որևէ ապօրինի հրամանի»

«Հետագա շահարկումները բացառելու նկատառումներից ելնելով՝ ծառայությունը պարզաբանում է, որ որևէ իրավահարաբերության կամ իրավաբանական փաստի առկայությունը կամ բացակայությունը ճանաչելու վերաբերյալ դատական ակտն ինքնին հարկադիր կատարում չի ենթադրում, քանի դեռ տրված կատարողական թերթը չի պարունակում պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրելու վերաբերյալ նշում»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը ճանաչելու վերաբերյալ կատարողական թերթերի հարկադիր կատարման միջոցներ։

Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ վարչական դատարանի որոշումը, որը վերաբերում է Օնիկ Գասպարյանի պաշտոնավարմանը, հարկադիր կատարում չի ենթադրում։

Նրա խոսքով`գործ ունենք այնպիսի գործընթացի ավարտի հետ, ըստ որի՝ ԳՇ պետն ազատված է զբաղեցրած պաշտոնից, սահմանադրական նորմերը հնարավոր չէ այնպես մեկնաբանել, որով իրավիճակը կբերի նախկին իրավիճակի։

Մարտի 17-ին Վարչական դատարանն ընդունել էր միջանկյալ որոշում, ըստ որի Գասպարյանը մնում է իր պաշտոնին՝ մինչև դատական վերջնական ակտի ընդունումը։ Որոշման մեջ դատարանն անվավեր է ճանաչել Գասպարյանի պաշտոնանկությունն առանց համապատասխան վարչական արձանագրության ու ժամանակավորապես բավարարել է հայցը։

Կարգելվի՞ ԳՇ նոր պետի նշանակումը. Օնիկ Գասպարյանի փաստաբանը լուրեր ունի

Դրան հետևել էր կառավարության պարզաբանումը, որտեղ նշվում է, որ Օնիկ Գասպարյանի ազատումը, թեկուզ առանց նախագահի հաստատման, վավերական է իրավունքի ուժով։ Ըստ կառավարության հաղորդագրության՝ Սահմանադրությունն այսպիսի դեպքերում հակառակ որոշում չի նախատեսում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала