2 մատով քաշել է 2 Lada Priora ավտոմեքենա. 5–ամյա Դավիթ Պետրոսյանը 12–րդ ռեկորդն է սահմանել

Դավիթն իր այս ռեկորդը նվիրել է 2016 թ.-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի հիշատակին։

Մասիս քաղաքի եկեղեցու բակում երեկ` մարտի 20–ին, 5-ամյա Դավիթ Պետրոսյանը հերթական` 12–րդ ռեկորդն է սահմանել։ Հզոր ուժի տեր փոքրիկին հաջողվել է 2 մատով քաշել 2 հատ Lada Priora  մակնիշի ավտոմեքենաներ, որոնց ընդհանուր քաշն անցնում է 2400 կգ-ը, իսկ մեկ մատով փոքրիկը  քաշել է 1660 կգ քաշով  Nissan Teana մակնիշի ավտոմեքենան:  Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Դավիթի հայրը` Յուրա Պետրոսյանը։

© Photo : provided by family of David PetrosyanԴավիթ Պետրոսյանը` հոր հետ
2 մատով քաշել է 2 Lada Priora ավտոմեքենա. 5–ամյա Դավիթ Պետրոսյանը 12–րդ ռեկորդն է սահմանել - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2021
Դավիթ Պետրոսյանը` հոր հետ

«Դավիթը 4 տարեկանից սկսել է ռեկորդներ սահմանել։ Շատ փոքր էր, երբ հասկացանք, որ տարօրինակ ուժեղ է։ Նախորդ տարի մարտի 28–ին նա սահմանեց իր առաջին ռեկորդը, այժմ` 12–րդը, որը նվիրում ենք 2016 թ.-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի հիշատակին»,–ասաց  Յուրան:

© Photo : provided by family of David PetrosyanԴավիթ Պետրոսյանը հերթական ռեկորդն է սահմանում
2 մատով քաշել է 2 Lada Priora ավտոմեքենա. 5–ամյա Դավիթ Պետրոսյանը 12–րդ ռեկորդն է սահմանել - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2021
Դավիթ Պետրոսյանը հերթական ռեկորդն է սահմանում

Հայրը նշում է, որ որդին շատ է տարբերվում իր հասակակիցներից։ Նա իր ողջ օրը նվիրում է մարզումներին, զբաղվում է սպորտով։

«Հեռախոսով, համակարգչով չի խաղում, փողոցում երեխաների հետ խաղալ չի սիրում, փոխարենը մեծ հաճույքով տառերն ու թվերն է սովորում»,–պատմում է հայրը։

© Photo : provided by family of David PetrosyanԴավիթ Պետրոսյանը` ծնողների հետ
2 մատով քաշել է 2 Lada Priora ավտոմեքենա. 5–ամյա Դավիթ Պետրոսյանը 12–րդ ռեկորդն է սահմանել - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2021
Դավիթ Պետրոսյանը` ծնողների հետ

Յուրան նշում է, որ ինքը թույլ չի տալիս, որ որդին իր ողջ ուժը կիրառի, չնայած զգում է, որ Դավիթն ավելին կարող է։

Նշենք, որ Դավիթ Պետրոսյանի անունն արդեն 12 անգամ գրվել է «Դյուցազնագրքում»։

© Photo : provided by family of David PetrosyanԴավիթ Պետրոսյանը` հերթական ռեկորդից հետո
2 մատով քաշել է 2 Lada Priora ավտոմեքենա. 5–ամյա Դավիթ Պետրոսյանը 12–րդ ռեկորդն է սահմանել - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2021
Դավիթ Պետրոսյանը` հերթական ռեկորդից հետո
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала