00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր․ ինչ իրավիճակ է գյուղերում հուլիսյան ռմբակոծությունից հետո

© Sputnik / Andranik GhazaryanДорожный знак у въезда в село Айгепар
Дорожный знак у въезда в село Айгепар - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2021
Բաժանորդագրվել
Արցախի պատերազմը ժամանակավորապես կանգնեցրել էր վերանորոգման աշխատանքները Տավուշի մարզի տուժած գյուղերում․դրանք ավարտին կհասցվեն այս տարի։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի– Sputnik, Դավիթ Գալստյան. 2020թ․-ի հուլիսին Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի գյուղերի հրթիռային հրետակոծության հետևանքով վնասվել է 55 մասնավոր բնակելի տուն, որոնցից 24-ը՝ Այգեպար, 19-ը՝ Ներքին Կարմիրաղբյուր, 12-ը` Չինարի գյուղերում։

© Sputnik / Andranik GhazaryanՆերքին Կարմիրաղբյուր գյուղը
Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր․ ինչ իրավիճակ է գյուղերում հուլիսյան ռմբակոծությունից հետո - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2021
Ներքին Կարմիրաղբյուր գյուղը

Բացի այդ, վնաս է հասցվել հանրային նշանակության 5 շինության, որոնց թվում են մեկ մանկապարտեզ և երկու գործարան Այգեպար գյուղում, ջերմոց՝ Չինարի գյուղում, կոնյակի գործարան՝ Բերդ քաղաքում և Տավուշ գյուղի գերեզմանատունը։ Վնասվել են նաև Այգեպար գյուղի ջրատարը, Ներքին Կարմիրաղբյուր գյուղի գազատարն ու ջրատարը։

© Sputnik / Andranik GhazaryanՆերքին Կարմիրաղբյուր գյուղը
Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր․ ինչ իրավիճակ է գյուղերում հուլիսյան ռմբակոծությունից հետո - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2021
Ներքին Կարմիրաղբյուր գյուղը

Հայաստանի իշխանությունները հայտարարել էին, որ սահմանամերձ գյուղերի վերականգնման համար ընդհանուր առմամբ 302,6 միլիոն դրամ կհատկացնեն։

Արցախի պատերազմը «սառեցրեց» աշխատանքները

Վերականգնումը սկսվեց մի քանի օր տևած հրթիռակոծությունից անմիջապես հետո, զգալի աշխատանք էր կատարվել։ Սակայն 2020թ․-ի սեպտեմբերին Արցախում սկսվեցին ռազմական գործողություններ, շինարարների մեծ մասը զորակոչվեց բանակ։

Տավուշի մարզպետ Հայ Չոբանյանի խոսքով՝ աշխատանքների մնացած մասը տեղափոխվել է 2021թ, կառավարությունն արդեն միջոցներ է հատկացրել։

© Sputnik / Andranik GhazaryanԱյգեպար գյուղը
Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր․ ինչ իրավիճակ է գյուղերում հուլիսյան ռմբակոծությունից հետո - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2021
Այգեպար գյուղը

Մասնավորապես, Այգեպար գյուղում մի քանի տանիք է մնացել վերանորոգելու, բայց ցանկապատերի և դռների վերանորոգման հետ կապված ավելի շատ աշխատանքներ կան չարված։ Ավարտված չէ մեկ տան կառուցումը Չինարիում (մնացել է ներքին նորոգումը և տան շուրջը կարգավորելը)։ Իսկ ահա Ներքին Կարմիրաղբյուր գյուղում արդեն սկսվել է մանկական այգու շինարարությունը։

«Դա լավ օրինակ կլինի։ Շատերին թվում է, որ գյուղում մանկական զբոսայգի չպետք է լինի։ Քիչ գյուղերում կան նման այգիներ։ Բայց մենք ցույց կտանք, որ դրա անհրաժեշտությունը կա, և սա ամենագեղեցիկ տեղը կդառնա շրջակայքում»,-նշեց Չոբանյանը։

© Sputnik / Andranik GhazaryanԱյգեպար գյուղը
Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր․ ինչ իրավիճակ է գյուղերում հուլիսյան ռմբակոծությունից հետո - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2021
Այգեպար գյուղը

Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Լևոն Առաքելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ գյուղում լիովին վերականգնված է 6 տուն և մասնակի՝ 5 տուն (պետք է տեղադրել պատուհանները և տանիք կապել)։

Նա հայտնեց, որ վերջին 3 տարվա ընթացքում 850 բնակիչ ունեցող գյուղի գրեթե բոլոր փողոցները (մոտ 90 տոկոսը) գիշերային լուսավորություն ունեն։ Լույսը վառվում է երեկոյան ժամը 7-ից մինչև գիշերվա 1-2-ը, որոշ հատվածներում՝ մինչև առավոտյան ժամը 4-ը։

Ինչպես և մարզի մյուս գյուղերում, այստեղ էլ հիմնական խնդիրներից մեկը մնում է ոչ բավարար ոռոգումը։ Հիմա ոռոգման ջուր հասնում է տնամերձ բանջարանոցների մոտավորապես 80 հա-ին։

© Sputnik / Andranik GhazaryanՆերքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Լևոն Առաքելյանը
Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր․ ինչ իրավիճակ է գյուղերում հուլիսյան ռմբակոծությունից հետո - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2021
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Լևոն Առաքելյանը

«Եվս 60 հեկտար կա Այգեպար գյուղի մոտ, բայց տարածքը չափազանց մոտ է սահմանին, այն գրեթե չեն մշակում»,-նշեց Առաքելյանը։

Կառավարության մասշտաբային ոռոգման ծրագիրը կվերաբերի նաև Ներքին Կարմիրաղբյուրին։ Այստեղ մոտ 100 հա տարածք անջրդի է, գրեթե չի օգտագործվում։

Գյուղին բնորոշ մեկ այլ խնդիր է զբաղվածության հարցը։ Եթե ֆերմեր չես, ապա եկամտի մյուս աղբյուրը բանակում պայմանագրային ծառայությունն է։ Որպես այլընտրանք՝ աշխատանքը մանկապարտեզում, դպրոցում, ԱԻՆ ստորաբաժանումներում։

Ի հեճուկս բոլոր դժվարությունների, գյուղի բնակչությունն աճում է։ Բոլորովի վերջերս մանկապարտեզում երկրորդ խումբն են բացել։ Բացի այդ, շուտով այստեղ կտեղափոխվի մի քանի արցախցի ընտանիք։

© Sputnik / Andranik GhazaryanՄարտիության շնորհավորանք` Ներքին Կարիմիրաղբյուրի գյուղապետարանում
Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր․ ինչ իրավիճակ է գյուղերում հուլիսյան ռմբակոծությունից հետո - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2021
Մարտիության շնորհավորանք` Ներքին Կարիմիրաղբյուրի գյուղապետարանում

Գրեթե նույն վիճակում են նորոգման աշխատանքներն Այգեպար գյուղում։ Գյուղի վերականգնումը սկսվել է հուլիսի 24-25-ից։ Լիովին փոխվել են 50 բնակելի տների տանիքները։ Դրան զուգահեռ մի շարք տներում ներքին նորոգման աշխատանքներ են իրականացվել։

«Քիչ բան է մնացել անելու։ Շուտով այդ աշխատանքները կվերսկսվեն, և գյուղը վերջնական տեսք կստանա»,-ասաց մեզ գյուղապետ Արկադի Յամուկյանը։

© Sputnik / Andranik GhazaryanԱյգեպարի գյուղապետ Արկադի Յամուկյանը
Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր․ ինչ իրավիճակ է գյուղերում հուլիսյան ռմբակոծությունից հետո - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2021
Այգեպարի գյուղապետ Արկադի Յամուկյանը

Գյուղում ձեռք չեն տվել միայն մի քանի վնասված տների, որոնք արդեն երկար տարիներ դատարկ են։ Իշխանություններն առայժմ չեն կողմնորոշվել, թե ինչ անել դրանց հետ։

Նորոգմանը զուգահեռ Այգեպարում ասֆալտապատել են փողոցները, ճանապարհային նշաններ են տեղադրել։

Հիմա փորձում են բարելավել գյուղի ջրամատակարարման հարցը, որպեսզի 10-12 ժամ ջրամատակարարում ապահովեն։

Губернатор Тавушской области Айк Чобанян во время интервью Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2021
Տավուշում սահմանազատման աշխատանքներ չեն կատարվում. մարզպետը խոսել է խուճապի պատճառներից

Խորհրդային տարիներին Այգեպարը, ինչպես և Ազատամուտը, բնակելի ավանի կարգավիճակ են ունեցել։ Ուստի բնակավայրին մշակելի հողեր չեն հատկացվել։ Հետևաբար՝ այնտեղ գյուղատնտեսություն զարգացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են։

«Մենք գյուղատնտեսական նշանակության հողեր չունենք։ 90-ականների սկզբից ով ինչպես կարողացավ՝ գետի ափին(օդանավակայանի մոտ՝ խմբ․) 50-100 խմ հողակտոր վերցրեց, բանջարեղեն ցանեց, այգիներ տնկեց, մարդ էլ կա` հավեր է պահում։ Ամեն մեկը յոլա է գնում, ինչպես կարողանում է։ Սեփական տների կողքի հողն են մշակում՝ սեփական կարիքների համար»,-ասաց Յամուկյանը։

Ընդ որում, գյուղապետի խոսքով, գյուղում շատ քիչ ընտանիքիներ կան, որոնք լուրջ ֆինանսական խնդիրներ ունեն։

Ինչպես և Ներքին Կարմիրաղբյուրի դեպքում, այստեղ էլ տղամարդկանց մի մասը պայմանագրային զինծառայողներ են, մի քանիսն էլ ԱԻՆ-ում են աշխատում։ Ոմանք սոցիալական նպաստ են ստանում։

© Sputnik / Andranik GhazaryanԱյգեպարը
Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր․ ինչ իրավիճակ է գյուղերում հուլիսյան ռմբակոծությունից հետո - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2021
Այգեպարը

Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա սահմանամերձ գյուղում, որտեղ մոտ 350-360 մարդ է ապրում, իրավիճակը հանգիստ է, կրակոցներ և այլ միջադեպեր չկան։

Մեր նախորդ հոդվածը ներկայացնում է Տավուշի մյուս սահմանամերձ գյուղերի՝ Ազատամուտի և Բերքաբերի սոցիալ-տնտեսական վիճակը։

© Sputnik / Andranik GhazaryanԱյգեպարը
Այգեպարը - Sputnik Արմենիա
1/6
Այգեպարը
© Sputnik / Andranik GhazaryanԱյգեպարը
Այգեպարը - Sputnik Արմենիա
2/6
Այգեպարը
© Sputnik / Andranik GhazaryanԱյգեպարը
Այգեպարը - Sputnik Արմենիա
3/6
Այգեպարը
© Sputnik / Andranik GhazaryanԱյգեպարը
Այգեպարը - Sputnik Արմենիա
4/6
Այգեպարը
© Sputnik / Andranik GhazaryanՆերքին Կարմիրաղբյուրը
Ներքին Կարմիրաղբյուրը - Sputnik Արմենիա
5/6
Ներքին Կարմիրաղբյուրը
© Sputnik / Andranik GhazaryanՆերքին Կարմիրաղբյուրը
Ներքին Կարմիրաղբյուրը - Sputnik Արմենիա
6/6
Ներքին Կարմիրաղբյուրը
1/6
Այգեպարը
2/6
Այգեպարը
3/6
Այգեպարը
4/6
Այգեպարը
5/6
Ներքին Կարմիրաղբյուրը
6/6
Ներքին Կարմիրաղբյուրը
Լրահոս
0