«Պետք է կարողանանք մեզ համար ճիշտ ուղի ընտրել». Արայիկ Հարությունյանը եղել է Մարտակերտում

© Photo : Facebook / Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Президент НКР Араик Арутюнян возложил цветы к памятнику жертвам сумгаитских погромов (28 февраля 2021). Степанакерт
Президент НКР Араик Арутюнян возложил цветы к памятнику жертвам сумгаитских погромов (28 февраля 2021). Степанакерт - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այցի շրջանակում ԱՀ նախագահը ծանոթացել է համայնքներում իրականացվող շինարարական աշխատանքներին, որոնք ուղղված են վերջին պատերազմի հետևանքով ավերածությունների վերացմանը։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում: Այս մասին նախագահը գրել է Facebook-ի իր էջում և հանդիպումից տեսանյութ հրապարակել։

Город Степанакерт. НКР - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2021
Հայաստանում ժամանակավոր բնակվում է Արցախից տեղահանված 6306 ընտանիք՝ 24456 անձ

«Այցելել եմ Մաղավուզ, Վարնկաթաղ, Մեծ շեն և Մոխրաթաղ համայնքներ, զրուցել բնակիչների հետ, ներկայացրել պետական քաղաքականության շրջանակում սպասվող ծրագրերը, հետաքրքրվել նրանց խնդիրներով, տեղերում առաջարկներ ներկայացրել և հանձնարարականներ տվել համապատասխան պետական գերատեսչություններին՝ դրանց շուտափույթ լուծման ուղղությամբ»,–գրել է Հարությունյանը:

Նախագահը Մարտակերտում զոհվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցել և հերոսների շիրիմներին ծաղիկ խոնարհել։

«Մենք պետք է կարողանանք մեզ համար ճիշտ ուղի ընտրել, հնարավորություն տալ տեղահանվածներին և ձեզ, ապրելու և նոր տնտեսություն ձևավորելու համար»,–ասաց նախագահը։

Երբեմն 20 մայր տարբեր գերեզմաններից լալիս են ու ողբում. Եռաբլուրի քահանան տեսել է դժոխքը

Այցի շրջանակում նախագահը ծանոթացել է համայնքներում իրականացվող շինարարական աշխատանքներին, որոնք ուղղված են վերջին պատերազմի հետևանքով ավերածությունների վերացմանը, զուգահեռ նաև ազատ բնակֆոնդի վերականգնմանն ու տեղահանված բնակիչներին տրամադրմանը:

Լրահոս
0