Երևանի Դիանա Աբգարի անվան պուրակը Մաշտոցի պուրակին կապող գետնանցումը բացվել է

© Photo : Tatev DuryanПодземный переход на проспекте Маштоца в Ереване
Подземный переход на проспекте Маштоца  в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2021
Բաժանորդագրվեք
Ստորգետնյա անցումը հարմար է տեղաշարժման առանձնահատկություններ ունեցող անձանց համար, կա շարժասանդուղք, անվասայլակը տեղափոխող սարք։ Ներքևում կան առևտրի կետեր ու հանրային սննդի օբյեկտներ։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Այսօր Երևանի Մաշտոցի պողոտայում բացվել է Դիանա Աբգարի անվան պուրակը Մաշտոցի (Մանուշյանի անվան) պուրակին կապող գետնանցումը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Երևանի քաաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նշվում է, որ կառուցապատումն արել է «Տաշիր» խումբը՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։

«Ստորգետնյա անցումը մատչելի է, հարմար՝ տեղաշարժման առանձնահատկություններ ունեցող անձանց համար, կա շարժասանդուղք, անվասայլակը տեղափոխող սարք։ Ներքևում կան առևտրի կետեր ու հանրային սննդի օբյեկտներ»,–գրել է Կարապետյանը։

Նա շնորհակալություն է հայտնել տնտեսվարողին՝ բարեխիղճ համագործակցության համար։

Երևանի քաղաքապետարանը չի նորոգել Այգեպարի գնդակոծված մանկապարտեզը, բայց սխալը կուղղի

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала