Գևորգ Գորգիսյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն

© Sputnik / Asatur YesayantsСекретарь фракции "Просвещенная Армения" Геворг Горгисян на заседании Парламента (18 января 2019). Еревaн
Секретарь фракции Просвещенная Армения Геворг Горгисян на заседании Парламента (18 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Լուսավոր Հայաստանի» պատգամավորը հայտնել է, թե ինչ հարցի շրջանակներում է հրավիրվել ԱԱԾ։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հրավիրվել է ԱԱԾ։ Նա Facebook–ի իր էջում հրապարակել է ԱԱԾ–ից ստացած ծանուցումն ու գրառում կատարել այդ մասին։

Рузанна Хачатрян - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2021
ՌԱԴԻՈ
ԱԱԾ-ն ընդդեմ ԶԼՄ–ների. ո՞րն է ավելի անընդունելի` ֆիզիկակա՞ն, թե՞ բարոյական բռնությունը

«Վերջը ինձ էլ հերթը հասավ: Հրավիրել են զրուցելու նոյեմբերի 10-ին ԱԺ գրավման մասին»,–գրել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետի որոշումից դժգոհ մի խումբ մարդիկ մուտք էին գործել կառավարություն, այնուհետև ԱԺ։ Գորգիսյանը նույնպես այնտեղ էր և փորձում էր մարդկանց հանդարտեցնել։

Զանգվածային անկարգությունների դեպքով քրեական գործ էր հարուցվել։ Կան կալանավորվածներ։

«Չեմ կարծում, որ մենք սխալ ուղու վրա ենք». ԱԱԾ փոխտնօրենը` «ֆեյքի գործի» մասին

Լրահոս
0