00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իմ ժողովուրդն ավելի ուժեղ է, քան կարծում եք». վլոգերը պատերազմից հետո այցելել է Արցախ

© Sputnik / Asatur YesayantsПамятник "Мы-наши горы". Степанакерт. НКР
Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2021
Բաժանորդագրվել
Հյուրերին դիմավորել է անձամբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և շնորհակալություն հայտնել նրանց։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. Հայ վլոգեր Գուին Դալերան (Guin Dalera), որը նկարահանում է հայաստանյան ու արցախյան իր բոլոր ճանապարհորդությունները, պատերազմից հետո առաջին անգամ մեկնել է Արցախ։

Պատերազմից հետո Դալերայի՝ Արցախ կատարած առաջին այցելության մասին պատմող տեսանյութը սկսվում է «Բարի գալուստ ազատ Արցախ» ցուցանակից:

«Ես հիմա առաջին քայլերս եմ անում դեպի այն երկիր, որը միշտ ապրում է իմ սրտում։ Մի երկիր, որը լի է կյանքով, բայց որտեղ ամեն ինչ փոխվել է։ Բայց իմ ժողովուրդն ավելի ուժեղ է, քան կարծում եք», - ասում է Գուին Դալերան տեսահոլովակի առաջին կադրերում։

Հետո տեսնում ենք Արցախ տանող ճանապարհի կադրերը. ամենուր երևում են պատերազմի հետքերը։ Գուինն ու նրա ընկերները լուսանկարվում են «սմերչերի» ու տանկերի կողքին։

Խումբը կանգ է առնում Ստեփանակերտի ամենահայտնի կենտրոններից մեկում՝ «For rest»-ում, որտեղ կան հարմարավետ տնակներ, վրաններ խփելու հնարավորություն, մեծ խարույկ ու... շատ ձիեր։

Երևանից եկած երիտասարդներին դիմավորում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա շնորհակալություն է հայտնում Արցախ գալու համար։

«Շնորհակալություն, որ դուք այժմ այստեղ եք և ձեր արարքով ցույց եք տալիս, որ Արցախը ողջ է և շարունակում է ապրել։ Հուսով եմ` կբացեք զբոսաշրջության սեզոնը», - ոչ պաշտոնական միջավայրում ասում է նախագահը։

Հետո Դալերան ցույց է տալիս՝ ինչպես է ընկերների հետ զբոսնում Ստեփանակերտի տեսարժան վայրերում։ Նրանք այցելում են շուկա, որտեղ ամեն ինչ առաջվա պես է, կարծես պատերազմ չի եղել. կանայք ժենգյալով հաց են թխում, գնորդները գին են հարցնում։

Այնուհետև խումբը զբոսնում է ֆուտբոլային դաշտում, որտեղ նույնպես երևում են պատերազմի հետքերը։ Կադրերում տեսնում ենք նաև, թե ինչպես են երեխաները խաղում դպրոցներից մեկի բակում։

«Այս դպրոցը պատերազմի ժամանակ բազմաթիվ անգամ է ռմբակոծվել։ Բայց հիմա այն լի է կյանքով», - ասում է Գուինը։

Տեսահոլովակի վերջին կադրերն ամենահուզիչն են։ Ստեփանակերտի միակ փաբում, որը կոչվում է «Բարդակ», Երևանի ու Ստեփանակերտի երիտասարդները պարում են միասին։ Հնչում է «Ջան, խորոտիկը», երիտասարդ տղաներն ու աղջիկներն իրենց պարով ցույց են տալիս հայկական մշակույթի ամբողջ գեղեցկությունն ու անքակտելի կենսասիրությունը։

Ակամայից հիշում ես Հայոց ցեղասպանության ժամանակ թուրքերի ձեռքով սպանված Գասպար Չերազի որդու՝ Վահան Չերազի տողերը. «Ինչպես ջրերը չխեղդեցին Արարատը, արյունն ալ պիտի չխեղդե հայ ժողովուրդը»։

Լրահոս
0