00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Այդ իրադարձություններն իմ մեջ որևէ հետք չեն թողել». Փաշինյանը ներկայացրեց Դավթյանին

Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետն այցելել է պաշտպանության նախարարություն և ԶՈւ հրամկազմին ներկայացրել Արտակ Դավթյանին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ գլխավոր շտաբի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները որևէ հետք չեն թողել իր մեջ։ Փաշինյանն այդ մասին հայտնել է այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում` ներկայացնելով ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին։

«Այն իրադարձությունները, որ տեղի ունեցան փետրվարից մինչև այս կողմ, շատ պարամետրերով հասկանալի են: Ցանկանում եմ նշել, հավաստիացնել, որ որևէ մարդկային, քաղաքական հետք իմ մեջ դա չի թողել։ Ուղղակի պետք է խնդրեմ, պետք է պայմանավորվենք, որ Զինված ուժերի ապաքաղաքականացումը, հետագայում ապաքաղաքական լինելու սկզբունքը պետք է սրբորեն պահենք: Դա պետք է ոչ թե ինձ, պետք է ոչ թե կոնկրետ անհատի կամ խմբի, դա կարևոր սկզբունք է, որ առաջին հերթին պետք է Զինված ուժերին»,–ասել է վարչապետը։

Նրա խոսքով` Զինված ուժերը դեպի թիկունք հայացք չպետք է ունենան ընդհանրապես, այլ բան, որ կան խնդիրներ ու հարցեր, իսկ կառավարությունը պետք է ապահովի Զինված ուժերի բնականոն զարգացումը։ Փաշինյանը նշել է` ԶՈւ–ն, որքան էլ տարօրինակ հնչի, պետք է պաշտպանված զգա, բայց, մյուս կողմից, պիտի իրենք էլ չխուսափեն նրա բարձրացված հարցերին պատասխանելուց:

Начальник Генерального штаба ВС РА генерал-полковник Оник Гаспарян (справа) с рабочим визитом посетил Сюникскую область (19 декабря 2020). - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2021
Դատարանի կայացրած որոշմամբ Օնիկ Գասպարյանը չի կարող վերականգնվել իր պաշտոնում. նախարար

Նա հավելել է, որ որոշակի հետևություններ իհարկե պետք է արվեն, բայց այդ հետևությունները չպետք է լինեն այնպիսին, ինչի վերաբերյալ, իր համոզմամբ, հաջողվել էր մեր Զինված ուժերի մի շարք ներկայացուցիչների համոզել:

Փաշինյանը նշել է նաև, որ Դավթյանի հետ այս ընթացքում անընդհատ կապի մեջ է եղել. պատերազմի ընթացքում նրան հրավիրել է Սյունիք՝ տեղի ինքնապաշտպանությունը կազմակերպելու կամ ինքնապաշտպանության կազմակերպմանը մասնակցելու նպատակով: Այսինքն` Դավթյանն այս ընթացքում կտրված չի եղել պետական գործերից:

«Իհարկե, առաքելությունը հեշտ չէ, չափազանց ծանր ժամանակներ ենք ապրում և խնդիրներն ավելի քան լուրջ են: Խնդիր մեկ՝ պաշտպանել բանակը, պաշտպանել Զինված ուժերը և խնդիր երկու՝ այնպես անել, որ Զինված ուժերում տեղի ունենան անհրաժեշտ բարեփոխումներ, որոնք կուժեղացնեն առաջին հերթին ԶՈՒ–ն, Հայաստանի արտաքին անվտանգության պաշտպանվածության մակարդակը, և իհարկե, մեր բոլորի վստահությունը Զինված ուժերի ու մեր անվտանգային համակարգի նկատմամբ»,–ասել է Փաշինյանը։

Նա նաև մեկ հանգամանք է ընդգծել` ասելով, որ երբ 2018-ին Դավթյանին ԳՇ պետի պաշտոնին է ներկայացրել, շատ կարևոր է համարել, որ Զինված ուժերի ապաքաղաքական լինելու հանգամանքը պահպանվի։ Դավթյանը, ըստ վարչապետի, այդ խնդիրը կատարել է շատ բարձր մակարդակով, և համոզված է, որ նույնպիսի հստակ իրավիճակ կունենանք նաև հետագայում:

Ի պատասխան Արտակ Դավթյանը վստահեցրել է, որ ԶՈւ–ն քաղաքական որևէ գործընթացներում մասնակցություն չեն ունենալու, որը նախատեսված չէ Սահմանադրությամբ և օրենքներով:

«Միևնույն ժամանակ, կցանկանայի նորից շեշտել և շնորհակալություն հայտնել գեներալ Օնիկ Գասպարյանին պատերազմի ընթացքում ղեկավարման, ինչպես գեներալ Ստեփան Գալստյանին՝ այս ընթացքում պարտականությունների կատարման համար»,–ասել է Դավթյանը։

Փաշինյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Օնիկ Գասպարյանին մատուցած ծառայությունների համար։

Հիշեցնենք, որ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։

Начальник Генерального штаба ВС РА генерал-полковник Оник Гаспарян (справа) с рабочим визитом посетил Сюникскую область (19 декабря 2020). - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2021
Դատարանի կայացրած որոշմամբ Օնիկ Գասպարյանը չի կարող վերականգնվել իր պաշտոնում. նախարար

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։

Մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Մարտի 18-ին հայտնի դարձավ, որ Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոցի միջնորդությունը։  

Գասպարյանի պաշտպան Արթուր Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ որոշումն ուսումնասիրելու դեպքում այլևս հարցեր չեն առաջանա, որ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես ԶՈւ ԳՇ պետ:

Մարտի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, քանի որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում ՀՀ նախագահը չի ստորագրել վարչապետի ներկայացրած նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան:

Լրահոս
0