Երևանի բնակիչը մահացած մոր անձնական իրերի մեջ նռնակ է գտել․ տեսանյութ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանները պայթուցիչով նռնակը հայտնաբերել են Երևանի բնակչի մեքենայի առջև սրահի գրպանիկում։

Վանաձորի ոստիկանները քաղաքացու ավտոմեքենայում նռնակ են հայտնաբերել։ Ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ մարտի լույս 18-ի գիշերն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նարեկացու 2-րդ շենքի մոտ կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սրահում նռնակ կա։

Ереванское озеро - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2021
Երևանյան լճում տղամարդու դի է հայտնաբերվել

«Տեղեկությունները ստանալուց հետո վարորդն ու երկու ուղևորները, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին բաժին։ Մեքենայի զննությամբ՝ առջևի դռան գրպանիկում հայտնաբերվեց պայթուցիչով նռնակ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ վարորդը Երևան քաղաք Անդրանիկի փողոցի բնակիչ է։ 60-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ նռնակը գտել է անցած տարի նոյեմբերին՝ մահացած մոր անձնական իրերի մեջ։ Նռնակն ուղարկվել է փորձաքննության։

Ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Լրահոս
0