«Ընտրությունների թեման հասարակության ուշադրությունը շեղող կեղծ խայծ է». Արթուր Խաչատրյան  

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, խոսել է արտահերթ ընտրությունների թեմայի շուրջ և  մի շարք հրատապ հարցերի վերաբերյալ ներկայացրել ՀՅԴ դիրքորոշումներն ու անելիքները։ 

Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ` նախ պետք է հստակեցնել, թե ինչ ընտրությունների մասին է խոսքը։ Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը պաշտոնական հայտարարություն կարող է լինել միայն նրա «ուսապարկերի» համար։

Բադալյան. Փաշինյանը գնում է արտահերթ ընտրությունների, քանզի երկրում կյանքը կանգնել է - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2021
Ինչու է Փաշինյանը գնում արտահերթ ընտրությունների. քաղտեխնոլոգը` ստեղծված իրավիճակի մասին

«Այս ամբողջ գործընթացի մեջ Փաշինյանն ունի միայն մեկ անելիք` պետք է հրաժարական տա։ Երբ դրանից հետո նա երկու անգամ վարչապետ չընտրվի, խորհրդարանն արձակվի, երբ ՀՀ նախագահը հրամանագիր ստորագրի և ԿԸՀ–ն ընտրություններ նշանակի, այդ ժամանակ նոր կարելի է խոսել խնդրի մասին, մինչդեռ հիմա ունենք ընդամենը գործադիր մարմնի ղեկավարի ֆեյսբուքյան գրառում, որն անձամբ ինձ համար հիմք չէ, պաշտոնական հայտարարություն չէ»,– նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամը։

Խաչատրյանի խոսքով` Հայրենիքի փրկության շարժումը նպատակ է դրել փրկել հայրենիքը, որովհետև այն ազատ անկման մեջ է։ Ըստ նրա` Արցախի Հանրապետությունը որպես վարչաքաղաքական առանձին ամբողջական և ինքնուրույն միավոր այլևս չկա, հետևաբար մենք, ըստ Խաչատրյանի, կորցրել ենք մեր ինքնիշխանության զգալի մասը։ 

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամի համոզմամբ` ընտրությունների թեման կեղծ խայծ է, որպեսզի հասարակության ուշադրությունը շեղվի ԳՇ–ին վերաբերող խնդիրներից, որպեսզի հասարակությունը միկրոսկոպով չսպասի այն վայրկյանին, թե ի վերջո ինչ է լինելու և հաջողվելու՞ է արդյոք Փաշինյանին պառակտել զորքը։ Խաչատրյանի հավաստմամբ` այս պահին անորոշություններն այնքան շատ են, որ նա պարզապես գերադասեց զերծ մնալ սպեկուլյատիվ մակարդակով սցենարային պլանավորում անելուց։

Անտրամաբանական կլինի, եթե ՀՅԴ–ն չմասնակցի. Մադոյանը` ԱԺ արտահերթ ընտրությունների մասին

Լրահոս
0