Հանդիպել են Արմեն Սարգսյանն ու Մեսրոպ Առաքելյանը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են մի շարք ծրագրերի շուրջ հանրապետության նախագահի աշխատակազմի և նախարարության համագործակցության հնարավորությունները:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ 

Мужчина с перегруженным вещами автомобилем покидает свой дом в городе Бердзор (30 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2021
Թանդիլյանը համաձայն է Առաքելյանի հետ. արցախցիների սոցիալական խնդիրները լուծվել են

Նշվում է, որ նախարարը Հանրապետության նախագահին տեղեկություներ է ներկայացրել իր ղեկավարած գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքների և ծրագրերի մասին՝ մասնավորապես անդրադառնալով Արցախի բնակչության, ինչպես նաև պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած անձանց պետական աջակցության ծրագրերին:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջնային է համարել այդ և նմանատիպ ծրագրերի լիարժեք և պատշաճ իրականացումը:

Քննարկվել են նաև մի շարք ծրագրերի շուրջ հանրապետության նախագահի աշխատակազմի և նախարարության համագործակցության հնարավորությունները:

«Ղումարբազությունը» դարձել է աշխատանք աղքատ բնակչության համար. Մեսրոպ Առաքելյան

Լրահոս
0