00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Այս գործի ավարտը լինելու է Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդման դադարեցումը. Վարդևանյան

© Sputnik / Andranik GhazaryanАрам Вардеванян на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik Армения (7 сентября 2019). Еревaн
Арам Вардеванян на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik Армения (7 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2021
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Մարտի մեկի գործի քննության ընթացքին և իրենց խմբի կողմից դատարանի դահլիճը լքելու քայլին։ 
Վարդևանյան. «Այս գործի ավարտը լինելու է Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդման դադարեցումը»

Արամ Վարդևանյանի խոսքով` դատարանի գործողություններն առնվազն անաչառ դիտորդի համար հասկանալի և ընկալելի չեն, դատարանը կարծես որոշակի ցուցում է ստացել, ինչ–որ միջամտություն է եղել, ու նման պայմաններում դատական ատյանը դատավոր Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ նոր, անհասկանալի վարքագիծ էր դրսևորում` գրավելով նորանոր բարձունքներ։ 

«Դա հասավ իր վերջնակետին, այսինքն` արդեն պարզ դարձավ, թե ինչ է կատարվում այն պայմաններում, երբ կային այնպիսի միջնորդություններ, որոնք պարտադիր էր քննության առարկա դարձնել այս փուլում։ Չկար որևէ հիմք կամ խնդիր դրանք չլսելու։ Եթե այդ միջնորդությունները լսեին, մենք մեծ սիրով կմասնակցեինք մեղադրական եզրակացության այդ հատվածի հրապարակմանը, առավել ևս, որ բազմաթիվ հանգամանքներ ունենք ներկայացնելու։ Բայց քանի որ դատարանի այսօրվա գործողությունները իրավունքի հետ առհասարակ առնչություն չունեին, ուստի չկարողացանք դրան մասնակից լինել և այդ պատճառով էլ լքեցինք նիստերի դահլիճը»,– նշեց փաստաբանը։

Судья Анна Данибекян на судебном заседании по делу 1 марта (12 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2021
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները լքեցին դատարանի դահլիճը

Անդրադառնալով այն հարցին, որ դատարանը կքննի Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների վարքագիծը և հնարավոր է՝ սանկցիաներ կիրառի նրանց նկատմամբ, Վարդևանյանն ընդգծեց, որ նման դեպքերում դատարանի գործողություններում տրամաբանություն առհասարակ չի տեսնում, հետևաբար ամեն ինչ էլ հնարավոր է, բայց փաստաբաններն էլ չեն կարող լուռ հետևել, երբ տեղի է ունենում նման ապօրինություն։ 

«Երբ դատարանն այդ աստիճան շեղվում է օրենքից, ապա դրան պետք է լինի արձագանք։ Դատարանը թույլ չէր տալիս նաև, որ մենք հանդես գայինք հայտարարություններով։ Եթե գոնե դա թույլ տար, կշարունակեինք հայտարարություններով արձանագրել մեր դիրքորոշումն ու վերաբերմունքը գործընթացի հանդեպ։ Քանի որ այլ միջոց չէր մնում՝ փաստաբանները պետք է միայն լքեին նիստերի դահլիճը, ինչն ի դեպ լայնորեն կիրառվում է նաև միջազգային պրակտիկայում»,– նշեց փաստաբանը։

Վարդևանյանի կարծիքով` դատական ողջ պրոցեսի ընթացքում եղել են խայտառակ ապօրինություններ և այն, որ դրանք շարունակվում են մինչ օրս, նույնպես փաստ է։ Նրա համոզմամբ` սա իրականում քրեական գործ չէ, իրավաբանության հետ որևէ առնչություն չունի, քաղաքական գործ է, քաղաքական հետապնդում է և քաղաքական պատվիրատուներն էլ շատ հստակ, երբ առիթ են ունենում, հանրահավաքների ժամանակ խոսում են գործի մասին։ 

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացուցչի համոզմամբ` ՀՀ երկրորդ նախագահի գործով դատավարության ընթացքում դատարանի անկախ գործելակերպ չի դրսևորվել, որովհետև հակառակ դեպքում փաստաբաններն այդքան բացարկներ հայտարարելու հիմքեր չէին ունենա։ Այդուհանդերձ Վարդևանյանը շեշտեց, որ իրենց հետևողական աշխատանքի արդյունքում գործի տրամաբանական ավարտը լինելու է Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդման դադարեցումը և այս խայտառակ էջի փակումը։ 

Ռոբերտ Քոչարյանի` ՍԴ ներկայացրած դիմումը հրապարակային չի քննարկվի. որոշում կայացվեց

Տեղեկացնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, որն անցնում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, կրկին հետաձգվեց և կկայանա մարտի 30-ին։ Քոչարյանի փաստաբանները լքեցին դատարանի դահլիճը` հայտարարելով, որ չեն մասնակցի կրկեսի։ Դատարանը կքննի փաստաբանների վարքագիծը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը մասնակցում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատաքննությանը: Նրա դեմ քրեական հետապնդումը սկսվել է 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։ ՀՀ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։ Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։

2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։

Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում։

Լրահոս
0