«Հայաստանն էլ է մեր հայրենիքը»․ պատանի ֆուտբոլիստի հայրը չի ուզում առաջ ընկնել

© Sputnik / Andranik GhazaryanФутболист ударяет по мячу
Футболист ударяет по мячу - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արսեն Զախարյանի հայրը պատմել է, թե որ հավաքականն է գերադասում պատանի ֆուտբոլիստը։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Մոսկովյան «Դինամո»-ի կիսապաշտպան, 17-ամյա Արսեն Զախարյանը պետք է ինքը որոշի, թե որ հավաքականի համար է հետագայում հանդես գալու՝ Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի։ Այդ մասին Sport24 պարբերականին ասել է պատանի ֆուտբոլիստի հայրը՝ Նորայր Զախարյանը։

Հայաստանում լույս է տեսել բացառիկ ֆուտբոլային անթոլոգիա - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2021
Հայաստանում լույս է տեսել ֆուտբոլային բացառիկ անթոլոգիա. նման ձեռնարկ երբևէ չի հրատարակվել

«Թող ինքը որոշի։ Եվ Հայաստանն է մեր հայրենիքը, և Ռուսաստանը։ Ես չեմ խառնվի։ Հիմա նա խաղում է Ռուսաստանի երիտասարդական հավաքականում։ Կարծում եմ, եթե ամեն բան ստացվի, նա կխաղա Ռուսաստանի հավաքականում։ Բայց առաջ ընկնել չեմ ուզում․․․ Առայժմ թող խաղա, գոլ խփի, մեծանա»,-ասել է Նորայր Զախարյանը։

Ընթացիկ խաղաշրջանում Արսեն Զախարյանը մոսկովյան «Դինամո»-ի կազմում 6 խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Նա մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել։

Լրահոս
0