00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

299 խաղ, 140 գոլ, ռմբարկու և մարզիչ. Էդուարդ Երանոսյանը բուլղարական ֆուտբոլի խորհրդանիշն է

© AP Photo / Anton UzunovИгрок «Тоттенхэм Хотспур» (второй слева) бросает вызов голкиперу «Локомотива» Мартину Лукову во время футбольного матча Лиги Европы между «Локомотивом» и «Тоттенхэм Хотспур» на стадионе «Локомотив» в Пловдиве (17 сентября 2020). Болгария
Игрок «Тоттенхэм Хотспур» (второй слева) бросает вызов голкиперу «Локомотива» Мартину Лукову во время футбольного матча Лиги Европы между «Локомотивом» и «Тоттенхэм Хотспур» на стадионе «Локомотив» в Пловдиве (17 сентября 2020). Болгария - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Բաժանորդագրվել
Բուլղարիայում բարձրակարգ ֆուտբոլիստին բնութագրելու հետաքրքիր չափորոշիչ կա. եթե նրան համեմատում են հռչակավոր «Գունդիի»` Գեորգի Ասպարուխովի հետ, ուրեմն կայացած վարպետ է։ Այդ առումով մեր հայրենակից Էդուարդ Երանոսյանը համարվում է լեգենդար «Գունդիի» իրավահաջորդներից մեկը։

Էդուարդ Երանոսյանի ֆուտբոլային ուղին իսկապես հարգանք է ներշնչում ու կարող է օրինակելի լինել սկսնակ մարզիկների համար, որովհետև նա տքնաջան աշխատանքով իր տեղն է վաստակել բուլղարական ֆուտբոլի տարեգրության մեջ։

Էդուարդ Երանոսյանը ծնվել է 1961 թվականի փետրվարի 8-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում, որտեղ այսօր էլ կա կազմակերպված հայկական համայնք։ Նա 16 տարեկան էր, երբ սկսեց հանդես գալ տեղի «Լոկոմոտիվ» ակումբում, որի հետ կապելու էր իր մարզական կարիերայի լավագույն տարիները թե՛ որպես խաղացող, թե՛ որպես մարզիչ։ 

Ծոծրակին աչք ունեցող ֆուտբոլիստը. Արկադի Անդրեասյանի «ոսկերչական» փոխանցումներն ու հումորը

Ժրաջան ու հմուտ հարձակվողի հմտությունները նրա մոտ ի հայտ եկան շատ շուտ։ Երանոսյանի մոտ հատկապես զարգացած էր ճիշտ պահին ճիշտ տեղում լինելու զգացումը կամ այլ կերպ ասած «գոլային հոտառությունը», որը դրսևորվեց «Լոկոմոտիվի» կազմում անցկացրած տասներեք տարիների ընթացքում։

Այդ առումով հիշարժան էր հատկապես 1984 թվականը, երբ Երանոսյանը 19 գոլով դարձավ Բուլղարիայի բարձրագույն լիգայի միանձնյա ռմբարկու և դասվեց առաջատար ֆուտբոլիստների շարքին։ Իսկ 1983 թվականին «Լոկոմոտիվը» նվաճեց Խորհրդային բանակի գավաթը։ Ակումբում անցկացրած 299 խաղերում Երանոսյանը դարձել է 140 գոլի հեղինակ։  

Սուքիասյանները նվաճում են Ավստրիան. Երվանդը լավագույն հարձակվող է, Դավիթը` դարպասապահ

Բնական է, որ տաղանդաշատ ֆուտբոլիստը պահանջված էր նաև ազգային հավաքականում։ Նա «առյուծների» ընտրանու կազմում անցկացրեց չորս մրցաշրջան (1982–86թթ.)։ Երանոսյանը թիմակիցների հետ ու նրանց պես հատկապես պատրաստվում էր մեքսիկական ստուգատեսին ու շատերի նման երազում էր մասնակցել 1986 թվականի աշխարհի առաջնությանը` առավել ևս, որ չէր կորցրել գոլահարի հատկանիշները։

Սակայն ազգային թիմում սուր մրցակցություն կար հատկապես ռմբարկուների միջև, և արդյուքում Մեքսիկա մեկնեցին Աթանաս Պաշևը, Պլամեն Գետովը և Նասկո Սիրակովը, ովքեր Բուլղարիայի ռմբարկու դարձան Երանոսյանից հետո։ Ի դեպ, աշխարհի առաջնությունում բուլղարացիների երկու գոլերը հեղինակեցին հենց Սիրակովն ու Գետովը։ Առաջինը աշխարհի գործող չեմպիոն Իտալիայի ընտրանու հետ խաղում` 1–1, իսկ երկրորդը` հարավկորեացիների հետ խաղում` 1-1։       

Ռմբարկուական հատկանիշները Երանոսյանը դրսևորեց նաև Հունաստանում և Պորտուգալիայում հանդես եկած տարիներին։ Նա Կալամարիա քաղաքում հայտնվեց 1988 թվականին և տեղի հունական «Ապոլլոնի» կազմում անցկացրեց մեկ մրցաշրջան։ Երիտասարդ հարձակվողի համբավը տարածվեց Հին Աշխարհամասում և նա շուտով հրավեր ստացավ Պորտուգալիայից։ Պիրենեյան թերակղզում մեր հայրենակիցն անցկացրեց չորս տարի և այդ ընթացքում հանդես եկավ «Լեյշոեշ», «Վիտորիա» և «Բոավիշտա» ակումբներում։

Այդուհանդերձ հայրենի քաղաքի կարոտն ու հարազատ ակումբում վերստին խաղալու մղումը նրան բերեցին Բուլղարիա։ «Լոկոմոտիվի» երկրպագուները Երանոսյանին բնականաբար դիմավորեցին գրկաբաց։ Նա 1993-95 թվականներն անցկացրեց Բուլղարիայում, իսկ հետո կրկին մեկնեց Պորտուգալիա, որտեղ էլ երեք տարի անց «Լեյշոեշ» ակումբում ավարտեց ակտիվ ֆուտբոլիստի կարիերան։ Ի դեպ, Երանոսյանն ունի նաև Պորտուգալիայի քաղաքացիություն։  

Մեր անվանի հայրենակիցն ամբողջ կյանքում երազում էր չեմպիոնական տիտղոսի մասին և իր նպատակին հասավ մարզչի կարգավիճակով։ Նրա գլխավորությամբ Պլովդիվի «Լոկոմոտիվը» 2004 թվականին նվաճեց երկրի չեմպիոնի կոչումը, որն առայժմ միակն է ակումբի պատմության մեջ։ Նույն տարում Երանոսյանի սաները նվաճեցին նաև Բուլղարիայի վերնագավաթը, ինչի արդյունքում վաստակաշատ մասնագետը ճանաչվեց տարվա լավագույն մարզիչ։ Երանոսյանն աշխատել է նաև բուլղարական «Դոբրուդժա», «Բերոե» և «Լյուդոգորեց» ակումբներում։ Ճակատագիրը նրան մարզչի կարգավիճակով նույնպես տարավ արտասահման։ Նա մարզել է կիպրական ակումբներին, իսկ 2013 թվականին հայտնվել Անգոլայում, որտեղ մեկ մրցաշրջան աշխատել է «Կաբուշկորպ» ակումբում։

Հայ անպարտելի մարզիկների տասնյակը. նրանցից ո՞վ կարող է Նուրմագոմեդովի պես անպարտելի լինել

Բուլղարիայում մարզասերներն ամեն տարի փետրվարի 8-ին նշում են լեգենդար երկու մարզիկների` Խրիստո Ստոիչկովի և Էդուարդ Երանոսյանի ծննդյան տոնը։ Նրանք երկուսին էլ համարում են բուլղարական ֆուտբոլի խորհրդանիշ, ովքեր ֆենոմենալ կարիերայի շնորհիվ մեծապես նպաստել են հարազատ երկրի ֆուտբոլային փառքի տարածմանը։ 

Լրահոս
0