Կրիտիկական կետ․ ԱՄՆ-ի պետական պարտքը գերազանցել է տնտեսության ՀՆԱ-ն

© Pixabay / Brett_HondowДенежные купюры - доллары
Денежные купюры - доллары - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Բաժանորդագրվեք
Ամերիկայի իշխանությունները հսկայական գումարներ են ծախսել համավարակի դեմ պայքարի համար, բայց բյուջեի փողերը չեն հերիքել․ ստիպված են եղել այլ միջոցներ ներգրավել։

Նատալյա Դեմբինսկայա, ՌԻԱ Նովոստի

ԱՄՆ պետական պարտքը հասել է 28 տրիլիոն դոլարի․ դա ավելին է, քան ԱՄՆ-ի ՀՆԱ-ն։ Արդյո՞ք կարելի է այդքան պարտք վերցնել, և ինչով է դա վտանգավոր՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Պարտքերի անդունդում

2008թ․-ի ճգնաժամից սկսած Միացյալ Նահանգներն ավելի ու ավելի մեծ պարտքերի մեջ է խրվում։ Օբամայի օրոք պարտավորություններն աճել են 9 տրիլիոնով, Թրամփի օրոք՝ ևս յոթով։ 2018թ․-ին այն արդեն ՀՆԱ-ի 78 տոկոսն էր կազմում․ այս մակարդակը Համաշխարհային բանկը վտանգավոր է անվանում։

Николай Патрушев - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Ռուսաստանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ը նրա համար «բարդ օրեր» ստեղծի. Պատրուշև

Կանխատեսումների համաձայն՝ պետական պարտքը պետք է ԱՄՆ տնտեսության չափը գերազանցեր տասը տարի հետո։ Բայց դա շատ ավելի շուտ տեղի ունեցավ՝ համավարակի և ազգային տնտեսության աջակցության հսկայական ծախսերի հետևանքով։ Ըստ անկախ հաշվարկների՝ անցած տարի իշխանությունները տնտեսության մեջ «ներքաշել են» գրեթե ինը տրիլիոն դոլար։

Եվ ահա արդյունքը․պետական պարտքը հասել է 28 տրիլիոն դոլարի կամ ՀՆԱ-ի 101 տոկոսին։ Այսպիսի բան եղել էի միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո` 1946թ․-ին՝ 106 տոկոս։ Դաշնային պահուստների համակարգի ղեկավար Ջերոմ Պաուելը, ինչպես երևում է, դրանում մեծ խնդիր չի տեսնում։

«Համավարակի ժամանակ հսկայական փոխառությունները կամուրջ են դարձել տնտեսական անդունդի համար․ կարանտին, սպառողական ծախսերի անկում, կանգնած նավեր, դատարկ հյուրանոցներ ու միլիոնավոր գործազուրկներ։ Էժան վարկերը թույլ տվեցին վճարել աշխատակիցներին, ոչ թե հեռացնել նրանց և ակտիվներն աշխատանքային վիճակում պահել։ Փոխառությունների հաշվին վճարվել են նաև աշխատանքից հեռացվածների գործազրկության նպաստները, որպեսզի նրանք կարողանան տուրքերը տալ և սնունդ գնել»,-վերլուծում է նա։

Թշնամուն գրկի մեջ խեղդելու արվեստը․ ի՞նչ խաղ են խաղում Ռուսաստանն ու Թուրքիան

Սակայն, ֆինանսների նախկին նախարար Լարրի Սամերսի կարծիքով՝ խթանումը չափից շատ է եղել։ «Քաղաքական գործիչները կորոնավիրուսի դեմ պայքարը համեմատել են ռազմական ծախսերի հետ՝ տրիլիոններ մտցնելով տնտեսության մեջ։ Բյուջեի գոյություն չունեցող եկամուտները ոչ ոքի չեն հետաքրքրել», - նշել է նա։

Էլ ավելի շատ

Քանի որ գանձարանը լցնելու հետ կապված իրավիճակը վատթարանում է, ստիպված են է՛լ ավելի շատ փոխառություններ վերցնել․ բյուջեի հսկայական դեֆիցիտը հիմնականում փակվում է պետական պարտատոմսերի իրացման հաշվին։

2020թ․-ի ֆինանսական տարում (ավարտվել է սեպտեմբերի 30-ին) պակասորդն ավելացել է ավելի քան 3 անգամ՝ հասնելով 3,1 տրիլիոն դոլարի։ Իսկ երբ հաշվեն կորոնավիրուսի դեմ պայքարի բոլոր միջոցառումները, կստացվի չորս տրիլիոն։ Եվ առանց նոր փոխառության անհնար է։

Լավրովը ասել է, թե ով է փչացրել Ռուսաստանի և ԵՄ-ի հարաբերությունները - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Լավրովը ասել է, թե ով է փչացրել Ռուսաստանի և ԵՄ-ի հարաբերությունները

Պատասխանատու դաշնային բյուջեի կոմիտեի գնահատականներով՝ համավարակից հետո տնտեսության դանդաղ վերականգնման դեպքում 2025թ-ին ՀՆԱ-ի 117 տոկոսի չափ պարտք կունենան։  

Առայժմ դա ներդրողներին չի անհանգստացնում և ԱՄՆ-ին չի խանգարում էլ ավելի խորը թաղվել պարտքերի մեջ․ չէ՞ որ դա էժան է նստում։

«Կառավարությունը գանձապետական արժեթղթեր է թողարկում՝ մարման տարբեր ժամկետներով մուրհակներ կամ պարտատոմսեր։ Իսկ շուկան փաստացի անսահմանափակ է, քանի որ դրանք ամենաանվտանգ պարտատոմսերն են համարվում»,-նշում է The Wall Street Journal-ը։

Ինչպես նշում է սենատոր Ջոն Թյունը՝ «մեզ հիմա փոխառությունների հարցն առանձնապես չի հետաքրքրում»։ Փաստարկն այն է, որ տոկոսադրույքները ցածր են։ «Կարծես թե դրանք ձրի են։ Չէ որ ստիպված ենք լինելու վերադարձնել դրանք»,-ընդգծում է կոնգրեսականը։

Իսկ հետո՞

JP Morgan Asset Management-ում պարզաբանում են` կարևոր է ոչ թե բուն պարտքը, այլ դրա սպասարկման արժեքը։

«Չնայած կտրուկ աճին, հիմա պարտքեր սպասարկելը շատ ավելի էժան է, քան, օրինակ, 1990-ականների կեսերին-2000-ականների սկզբին, երբ պարտքը ՀՆԱ-ի 50 տոկոսից ցածր էր, իսկ կառավարությունն աշխատում էր բյուջեի ավելցուկով»,-նշում են բանկի վերլուծաբանները։

Հարաբերություններն ավելի վատ չեն եղել․Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առճակատման եզրին են - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2021
Հարաբերություններն ավելի վատ չեն եղել․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առճակատման եզրին են

Եթե դրույքներն ավելանան (իսկ ճգնաժամի ավարտին պես այդպես էլ կլինի, տնտեսական աճի և արժեզրկման սպասումն այստեղ որոշիչ գործոններ են), ՀՆԱ-ի նկատմամբ զուտ տոկոսային վճարումները ներկայիս 1,3 տոկոսից կհասնեն 3,2 տոկոսի։

Իսկ սա արդեն մի փոքր այլ իրավիճակ է։ Ըստ որոշ հաշվարկների՝ 2028թ․-ին միայն պարտքի տոկոսների վրա ամերիկացիները կծախսեն պետբյուջեի մեկ հինգերորդը։

Ընդ որում` Նահանգների պետական պարտքի մոտավորապես կեսն արտասահմանյան ներդրողներին է պատկանում, վարկատուների ցանկի երկրորդ տեղում Չինաստանն է։ Պեկինը 1.1 տրիլիոնի գանձապետական պարտատոմսեր ունի և պարբերաբար սպառնում է էժան վաճառել դրանք։

Եթե այդպիսի սցենարն իրականանա, Դաշնային պահուստների համակարգը արժեթղթերը կգնի շուկայից, որպեսզի պահպանի ցածր դրույքներն ու փոխառությունների սպասարկման ոչ բարձր արժեքը։ Սակայն դա ընդամենը կարճաժամկետ ազդեցություն կունենա։

Վաղ թե ուշ ներդրողները կկորցնեն վստահությունը՝ փոխառված միջոցները վերադարձնելու ԱՄՆ կառավարության ունակության վրա, կսկսեն վաճառել արժեթղթերը և ավելի բարձր տոկոսադրույքներ պահանջել։ Դա լուրջ տնտեսական հետևանքներ կունենա։

Դրույքների բարձրացումը կնվազեցնի չմարված պետական վարկերի շուկայական արժեքը։ Արդյունքում մի շարք ֆինանսական կառույցներ՝ բաժնեմասային ներդրումային ֆոնդերը, թոշակային ֆոնդերը, ապահովագրական ընկերություններն ու պետական պարտքի մյուս պարտապանները վնասներ կկրեն։ Ամեն ինչ կավարտվի սնանկացումների ալիքով և հերթական ֆինանսական ճգնաժամով։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала