Արցախում որոշել են պատժել առանց վարորդական իրավունքի և անսթափ վիճակում մեքենա վարողներին

© Sputnik / Aram NersesyanМирная жизнь в Степанакерте
Мирная жизнь в Степанакерте - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Բաժանորդագրվեք
Գործող օրենքով վարորդական իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի ստուգումից հրաժարվելու համար ո՛չ վարչական տուգանք, ո՛չ քրեական պատիժ սահմանված չէ։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Արցախի խորհրդարանում շրջանառվող օրենքի նախագծով քրեական պատասխանատվություն է նախատեսվում վարորդական իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի ստուգումից հրաժարվելու դեպքում, իսկ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման որոշ հետևանքներ կարող են հանգեցնել՝ պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու պատիժ: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրել է Արցախի ՆԳՆ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Օհանյանը:

Здание в Степанакерте - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2021
Ստեփանակերտում կառուցվող շենքի բնակարանները կտան Շուշիից ու Հադրութից տեղահանվածներին

«Գործող օրենքով վարորդական իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի ստուգումից հրաժարվելու համար ո՛չ վարչական տուգանք, ո՛չ քրեական պատիժ սահմանված չէր: «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծով նախատեսվում է քրեականացնել այդ արարքը»,-հայտնել է Օհանյանը:

Նրա հաղորդմամբ՝ օրինագծով մասնավորապես նախատեսվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար պատժել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մինչև երկու ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 1 տարի ժամկետով:

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մինչև երկու ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Օրինագծի երկրորդ կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը պատժվելու է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала