«Բարի գալուստ, Բայդաչնի». «Արարատ Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունի

© Sputnik / Яков Андреев / Անցնել ֆոտոբանկФутбол. РФПЛ. Матч "Томь" - "Ростов"
Футбол. РФПЛ. Матч Томь - Ростов - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Բաժանորդագրվեք
«Արարատ–Արմենիա» ֆուտբոլային ակումբի նախկին մարզիչը պայմանագիրը խզել էր մարտի սկզբին։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ է նշանակվել ռուս մասնագետ Անատոլի Բայդաչնին: Տեղեկությունը հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։

«Բարի գալուստ, Բայդաչնի»,– գրված է ակումբի ֆեյսբուքյան էջում։

Բայդաչնին նախկինում մարզել է «Ֆակելը», «Թերեքը», «Ռոստելմաշը», «Չերնոմորեցը», «Ժեմչուժինան», Բելառուսի հավաքականն ու մի շարք այլ ակումբներ:

68-ամյա մասնագետի վերջին ակումբը եղել է «Ռոստովը»:

Հիշեցնենք` մարտի 5-ին հայտնի դարձավ, որ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և մարզիչ Դավիդ Կամպանյան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Կամպանյան ֆուտբոլային թիմը գլխավորում էր 2020 թվականից:

Հրավերն ընդունել են առանց վարանելու. Երևանում բասկետբոլային տոն է լինելու

«Արարատ-Արմենիան» Կամպանյայի գլխավորությամբ անցկացրել է 18 խաղ, տոնել 8 հաղթանակ, գրանցել 4 ոչ-ոքի և կրել 6 պարտություն:

Ինչպես հաղթել Լիխտենշտեյնի հավաքականին. Վարդան Մինասյանի և Գևորգ Կասպարովի խորհուրդները

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала