Հայաստանում 600 մարդ արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. քանի՞ կրկնավարակում ենք ունեցել

© AFP 2022 / MARVIN RECINOSМедицинский работник вводит вакцину пациенту (23 марта 2021). Сальвадор
Медицинский работник вводит вакцину пациенту (23 марта 2021). Сальвадор - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախարարը հայտարարեց, որ մասնագիտական խումբը կրկնավարակիրների ուսումնասիրություններ է արել, որոնք առաջիկայում կհրապարակվեն:

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի կրկնավարակի շուրջ 300 դեպք: Տեղեկությունն այսօր ԱԺ-ում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ միաժամանակ նշելով, որ թիվը վերջնական չէ:

Шприц и ампула на фоне логотипа Спутник V - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Ֆրանսիացիների ավելի քան մեկ քառորդը կցանկանար պատվաստվել «Սպուտնիկ V» -ով․ հարցում

«Դրանք ենթակա են լրացուցիչ ուսումնասիրության, որովհետև որպեսզի անունը դնենք կրկնավարակ, պետք է որոշակի չափանիշների համապատասխանի՝ առաջին ու երկրորդ թեստավորման արանքում առնվազն 90 օր լինի և այլն»,- ասաց նա:

Նախարարը հայտարարեց, որ մասնագիտական խումբն ուսումնասիրություններ է արել, որոնք առաջիկայում կհրապարակվեն:

Ինչ վերաբերում է պատվաստումներին, Ավանեսյանը հայտնեց, որ ներկայում պատվաստվում են միայն ռիսկի խմբի ներկայացուցիչներն ու բուժաշխատողները՝ պետության միջոցների հաշվին: Շուրջ 600 մարդ արդեն պատվաստանյութ է ստացել: Առաջիկայում նախատեսվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ներկրում, որի արդյունքում, նախարարի խոսքով, հասանելի կլինի նաև վճարովի հիմունքներով պատվաստումը:

Կորոնավիրուսից մահացել է ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը

Նշենք, որ կորոնավիրուսային իրավիճակը հանրապետությունում կրկին սրվել է։ Վերջին մեկ օրում գրանցվել է 1164 նոր դեպք և կորոնավիրիրուսից մահվան 14 դեպք։

Լրահոս
0