00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընտանեկան բռնության դեպքերը Հայաստանում. ո՞ր դեպքում կարող է պետությունը պատժել բռնարարին

© Sputnik / Andranik GhazaryanДомашнее насилие
Домашнее насилие - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Բաժանորդագրվել
2020-ին Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը, ի տարբերություն աշխարհի երկրների մեծ մասի, նվազել են։ Կարանտինային ռեժիմի արդյունքում նվազել են նաև անչափահասների հանցագործությունների դեպքերը։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ընտանեկան բռնության ենթարկված անձը ոստիկանություն դիմելու երկու տարբերակ ունի` կա՛մ պետք է զանգի 1-02, կա՛մ մոտենա ոստիկանության տարածքային բաժանմունք։ Sputnik Արմենիայի տաղավարում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը ներկայացրեց ընտանեկան բռնության ենթարկվածի քայլերը։

Насилие - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2020
Հաճախ ընտանեկան բռնության են ենթարկել ամուսինը, հայրը և զավակը. ՔԿ-ն տվյալներ է հրապարակել

«Ես կօգտագործեմ «բռնության զոհ» եզրույթը, թեև ընտանիքներում բռնության ենթարկվածների մեծամասնությունը, իհարկե, կանայք են լինում։ Երբ բռնության զոհը ահազանգում է 1-02, տարածքային բաժնի օպերատիվ խումբը գալիս է տուն։ Այդ խմբում են լինում հետաքննիչը, օպերատիվ աշխատակիցը և մասնագիտական ստորաբաժանման մեկ–երկու աշխատակից։ Ասեմ, որ վերջին ստորաբաժանման աշխատակիցների 40%-ը կանայք են, քանի որ բռնության ենթարկված կինն ավելի ազատ կնոջ հետ է խոսում», – ասաց Դուրյանը։

Ոստիկանների առաջին քայլերը լինում են բռնությունը կանխելը, բռնարարին առանձնացնելը, տեղեկություններ հավաքելը։ Եթե բռնության զոհը ինքն է գալիս տարածքային բաժին, այստեղ նրա հետ աշխատում է մեկ ոստիկան, ոչ ավելին։

«Նրանք խոսում են առանձնացված սենյակում, որպեսզի բռնության զոհը առավելագույնս անկաշկանդ խոսի։ Ոստիկանը 21 հարց է տալիս բռնության զոհին, սկսում են նախապատրաստվել նյութեր», – ասաց ոստիկանության գնդապետը։

© SputnikԻնչ անել, եթե ենթարկվել ես ընտանեկան բռնության. ուղեցույց Նելլի Դուրյանից
Ընտանեկան բռնության դեպքերը Հայաստանում. ո՞ր դեպքում կարող է պետությունը պատժել բռնարարին - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Ինչ անել, եթե ենթարկվել ես ընտանեկան բռնության. ուղեցույց Նելլի Դուրյանից

Հազվադեպ չեն դեպքերը, երբ բռնության զոհ դարձած կինը մեկ շաբաթից կամ անգամ մեկ ժամից հետ է վերցնում իր դիմումը, ըստ այդմ` բռնարարը չի կարող քրեորեն հետապնդվել։ Սակայն ոստիկանությունը այս դեպքում էլ անելիքներ ունի։

«Եթե խոսքը ֆիզիկական կամ սեռական բռնության մասին է, բռնարարը մեկ տարի գտնվելու է մեր հաշվառման մեջ։ Նշանակում է, որ եթե նույն մարդու վերաբերյալ ևս մեկ ահազանգ լինի, կարող է իրականացվել անհետաձգելի միջամտություն, այսինքն` բռնարարին որոշ ժամկետով հեռացնել այդ տնից, արգելել կապ հաստատել բռնության զոհի հետ և այլն», – ասաց Դուրյանը։

Ոստիկանի խոսքով ՝ Հայաստանում բռնության մասին կեղծ ահազանգեր գրեթե չեն լինում, դրանք բոլորը համապատասխանում են իրականությանը: Ամենից շատ ահազանգեր են լինում Երևանից, Արմավիրի և Արարատի մարզերից։ Կառավարությունը ծրագրում է բռնության զոհերի համար հատուկ ապաստան բացել, սակայն քանի դեռ այն չկա, բռնության զոհերը կարող են դիմել կանանց
իրավունքներով զբաղվող ՀԿ–ներին։ Օրինակ` «Կանանց աջակցման կենտրոն», որն իր շահառուների համար ունի ապաստարան, և որի հասցեն գաղտնի է պահվում (+37499-887808)։

Sputnik Արմենիայի տաղավարում ոստիկանության գնդապետի հետ քննարկեցինք նաև անչափահասների խնդիրները, հետպատերազմական սթրեսի հետևանքները հանրության մեջ, ինչպես նաև խոսեցինք ոստիկանական համակարգում կնոջ դերի մասին։

Ինչ է փոխվել Հայաստանում կանանց իրավունքների հարցում վերջին 2,5 տարիներին

Լրահոս
0