Ջրային և պարենային անվտանգության խնդիրները. նախագահն ընդունել է ոլորտի մասնագետներին

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян встретился с руководителями ряда экологических организаций (24 марта 2021). Еревaн
Президент Армен Саркисян встретился с руководителями ряда экологических организаций (24 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Ընդգծվել է, որ մի քանի ոլորտներ համակարգող միացյալ նախարարությունների պարագայում կարևոր խնդիրներն ավելի նվազ ուշադրության են արժանանում՝ տարրալուծվելով ընդհանուր խնդիրների մեջ:

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Ազգային ջրային համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Արևիկ Հովսեփյանի, «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանի և «Environment Group» ընկերության տնօրեն, բնապահպանության նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի հետ: Տեղեկությունը հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Տեղեկացվում է, որ հանդիպմանը քննարկվել են ջրային ռեսուրսների, ջրային անվտանգության հետ կապված խնդիրներ:

Նշելով, որ մեր երկրի առջև այսօր բազմաթիվ մարտահրավերներ են ծառացել՝ պայմանավորված թե՛ պատերազմով, թե՛ համաշխարհային տնտեսական ճգնաժամով, թե՛ կորոնավիրուսի համավարակով և բազմաթիվ այլ պատճառներով, նախագահ Սարգսյանը ոչ պակաս կարևոր է համարել ջրային և, դրա հետ փոխկապակցված, պարենային անվտանգության խնդիրները:

«Հաշվի առնելով գլոբալ, տարածաշրջանային զարգացումներն ու անվտանգության հետ կապված մարտահրավերները, պետք է մտածել նաև մեր երկրի ջրային, պարենային անվտանգության խնդիրների մասին: Ջրային և պարենային անվտանգության խնդիրներն առաջնահերթություն են մեզ համար, և մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք այդ հարցերին»,- ընդգծել է նախագահը:

Նա պատրաստակամություն է հայտնել լսել ոլորտի խնդիրներով զբաղվող մասնագետների ու փորձագետների մտահոգությունները, կարծիքներն ու առաջարկությունները, որպեսզի նախագահական ինստիտուտը կարողանա հնարավորինս աջակցել այդ խնդիրների հանրայնացմանը, քննարկմանն ու լուծմանը:

Բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները չափազանց արդիական են համարել խնդիրը և ներկայացրել իրենց մտահոգությունները: Մասնավորապես, կարևորվել են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, դրան ուղղված օրենսդրական ու ինստիտուցիոնալ լուծումների, կլիմայի փոփոխության հետ կապված ռեսուրսների վերագնահատման և գիտական ուսումնասիրությունների, ինչպես նաև ջրային պաշարների օգտագործման նկատմամբ վերաբերմունքի փոփոխության խնդիրները: Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն առաջնային համարելով պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից՝ մասնավորապես մտահոգություն է հայտնվել նաև ճյուղային նախարարությունների բացակայության կապակցությամբ:

Ընդգծվել է, որ մի քանի ոլորտներ համակարգող միացյալ նախարարությունների պարագայում կարևոր խնդիրներն ավելի նվազ ուշադրության են արժանանում՝ տարրալուծվելով ընդհանուր խնդիրների մեջ:

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала