«Ոչ մի տարբերություն»․ Պեսկովը խոսել է Վլադիմիր Պուտինի պատվաստման մասին

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցПрезидент РФ В. Путин встретился с премьер-министром Израиля Б. Нетаньяху
Президент РФ В. Путин встретился с премьер-министром Израиля Б. Нетаньяху - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պեսկովն ընդգծել է, որ բոլոր երեք ռուսական պատվաստանյութերը բացարձակապես հուսալի են, արդյունավետ և անվտանգ։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա բժիշկը գիտեն, թե ինչ պատվաստանյութ է ընտրել ՌԴ նախագահը կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար: Տեղեկությունն այսօր լրագրողներին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Министр здравоохранения Анаит Аванесян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2021
«Սպուտնիկ V»–ի նոր խմբաքանակ կունենանք. ի՞նչ փուլում է Covid-19-ի դեմ պատվաստումների հարցը

«Մենք դեռ երեկ ասացինք, որ բոլոր երեք ռուսական պատվաստանյութերը բացարձակապես հուսալի են, արդյունավետ և անվտանգ, ուստի ոչ մի տարբերություն, թե որ պատվաստանյութով է պատվաստվել նախագահը», - ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ Կրեմլը չի տարածի պատվաստման բուն ընթացակարգի լուսանկարներն ու տեսանյութերը: Նա նշել է, որ պետության ղեկավարն առանց այդ էլ շատ բան է անում ռուսական պատվաստանյութերն առաջ տանելու համար։

Լրահոս
0