Տիրան Խաչատրյանը նոր հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան

© Sputnik / Aram NersesyanГенерал-майор Тиран Хачатрян. Учения ОДКБ "Взаимодействие-2017" в Армении
Генерал-майор Тиран Хачатрян. Учения ОДКБ Взаимодействие-2017 в Армении - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ներկայացված երկրորդ հայցադիմումով Տիրան Խարչատրյանը պահանջում է անվավեր ճանաչել ՊՆ նախարարի՝ փետրվարի 26-ի հրամանը

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանը նոր հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի։

Премьер-министр Никол Пашинян встретился с начальником Генштаба вооруженных сил генерал-лейтенантом Оник Гаспаряном (18 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2021
Փաշինյան vs Գլխավոր շտաբ, կամ ինչ է պակասում ընդդիմությանը հաջողության հասնելու համար

Հայցադիմումը դատարան մուտք է եղել մարտի 23-ին և նույն օրը մակագրվել ՀՀ վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին։

Ներկայացված երկրորդ հայցադիմումով Տիրան Խարչատրյանը պահանջում է անվավեր ճանաչել ՊՆ նախարարի՝ փետրվարի 26-ի հրամանը, որի համաձայն՝ գեներալ-լեյտենանտ Խաչատրյանը թողնվել է կադրերի ռեզերվում։ Բացի դա՝ հայցվորը պահանջում է անվավեր ճանաչել նաև մարտի 19-ի հրամանը, որով նախարարը ետ է կանչել Խաչատրյանին արձակուրդից և հանձնարարել է ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար գեներալ-լեյտենանտ Գալստյանին՝ անձնակազմի ցուցակից հանել Տիրան Խաչատրյանին։

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանն ավելի վաղ դիմել էր ՀՀ վարչական դատարան` իրեն պաշտոնից ազատելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով։ Այն դատարան է մուտքագրվել մարտի 3-ին ու մակագրվել վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանին։ 

Դատական նիստը նշանակվել է ապրիլի 29-ին՝ ժամը 11-ին։

Տիրան Խաչատրյանի փաստաբանները Վարչական դատարանին կներկայացնեն նոր փաստաթղթեր

Լրահոս
0