00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Լև Ազատխանյան
1992-ի պայամանգրով ՌԴ սահմանապահները շարունակել են իրենց ծառայությունը «Զվարթնոց»-ում. Լև Ազատխանյան
09:08
4 ր
Էդուարդ Շարմազանով
«Զվարթնոց»-ում ռուսներին կփոխարինեն թուրքերը․ Էդուարդ Շարմազանով
09:12
6 ր
Աշոտ Փիլիպոսյան
Օհանավանում հայտնաբերված կառույցը միայն դամբարան չէ. Աշոտ Փիլիպոսյան
09:19
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Տիգրան Ավինյան
Երևանի հասարակական տրանսպորտը կանանց և աղջիկնրի համար անվճար է լինելու. Տիգրան Ավինյան
11:06
3 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տիրան Խաչատրյան
Ինձ մեղավոր չեմ ճանաչում. Տիրան Խաչատրյան
13:07
2 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Արմեն Պետրոսյան
Իրանը փորձելու է ավելի շատ ջանքեր գործադրել մեր տարածաշրջանում. Արմեն Պետրոսյան
17:08
12 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
Ամերիկացիները կարծում էին, թե Սովետում չգիտեին ատոմային ռումբի մասին, այնինչ, Ալիխանյանն այն արդեն ստեղծում էր
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զենքի իրավունքը կյանքից ավելի թա՞նկ է, կամ երբ հրացան գնելը հեծանիվ ունենալու պես հեշտ է

© REUTERS / Alyson McClaran Семейная пара утешает знакомую, оказавшуюся в супермаркете King Soopers во время стрельбы, Боулдер, Колорадо
Семейная пара утешает знакомую, оказавшуюся в супермаркете King Soopers во время стрельбы, Боулдер, Колорадо - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք. Ամերիկայում պարբերաբար կատարվող զանգվածային սպանությունները՝ հրաձգային զենքի օգտագործմամբ, վաղուց արդեն որևէ մեկին չեն զարմացնում։
Զենք ունենալու իրավունքը կյանքից ավելի թա՞նկ է

Ջո Բայդենը Կոնգրեսում այս տարվա փետրվարի 14-ի իր ելույթում հիշեցրեց, որ ուղիղ երեք տարի առաջ Ֆլորիդայում մի երիտասարդ զենքով մտել էր դպրոց և սպանել 17 մարդու։ Նախագահը պատգամավորներին կոչ արեց անհապաղ օրենք ընդունել զենքի վաճառքի բնագավառում արմատական բարեփոխում իրականացնելու, մասնավորապես՝ գրոհային զենքն արգելելու վերաբերյալ։ Բայց, ինչպես արդարացիորեն նշում է Գերմանիայում լույս տեսնող «Ցայտ» պարբերականը, բարեփոխում իրականացնելը երկար ժամանակի խնդիր է, այնինչ հրացանի ձգանը գործի դնելու համար մի վայրկյանն էլ բավական է. այս երկուշաբթի մի մարդ զենքով մտավ Կոլորադո նահանգի սուպերմարկետներից մեկը, և նրա զոհը դարձավ 10 մարդ։

Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху во время пресс-конференции (27 августа 2014). Иерусалим - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2021
Վարչապետություն, որի հիմքում սուտն էր. ինչպես իսրայելցի քաղտեխնոլոգն օգնեց Նեթանյահուին

Ինչու եմ ասում, որ այլևս որևէ մեկը չի զարմանում։ Տեսեք՝ 2017 թվական, Լաս Վեգաս՝ 59 զոհ, 2016 թվական, Ֆլորիդա՝ 49 զոհ, 2007 թվական Վիրջինիա՝ 32 զոհ, 2012 թվական Կոնեկտիկուտ՝ 27 զոհ, 1991 թվական, Տեխաս՝ 23 զոհ։ Նկատեք՝ հիշատակում եմ միայն այն ողբերգությունները, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։ Կարող եմ շարունակել, բայց կարծում եմ` կարիք չկա։ Ընդամենը ևս մի փաստ բերեմ՝ եղել են տարիներ, երբ հրաձգային զենքից սպանվածների թիվն Ամերիկայում հասել է 300-ի, այսինքն՝ կիրակիները չհաշված, ամեն օր՝ մի սպանություն։

Վերափոխելով «Եթե պատից հրացան է կախված, այն անպայման կրակելու է» հայտնի արտահայտությունը՝ շատերն ասում են. «Եթե ամերիկացիների ձեռքին շատ զենք կա, ուրեմն էլ ինչո՞ւ եք զարմանում, որ այն կրակում է»։ Իսկ ամերիկացու տանը պահվող զենքն անպակաս է՝ ընտանիքների 42 տոկոսը հրաձգային զենք ունի։

Երկաթե վարագույր. ինչո՞ւ էր լավ «Սովետի» ժամանակ

Չի համոզում ամերիկացիներին նույնիսկ այլ զարգացած երկրների դրական փորձը։ Օրինակ, երբ 1996 թվականին Թասմանիա կղզու Պորտ-Արթուր քաղաքում սպանվեց 35 մարդ, Ավստրալիայի իշխանությունները խիստ օրենք ընդունեցին զենքի մասին, և կառավարությունը պարզապես սկսեց գնել քաղաքացիներից այն զենքը, որը նրանք պահում էին տանը։ Զանգվածային սպանությունների թիվը միանգամից կտրուկ նվազեց, և հիմա շարքային ավստրալացին չի էլ հիշում, թե երբ է վերջին անգամ նման բան եղել։

Հարցրեք ամերիկացիներին՝ արդյոք սա ձեզ համար ընդօրինակելու լավ նախադեպ չէ՞։ Միանգամից կհակադարձեն՝ զենք ունենալու իրավունքը ամրագրված է մեր Սահմանադրությունում ուղիղ 230 տարի առաջ՝ 1791 թվականին։ Ի դեպ, ասեմ, որ Տեխասի համալսարանի պրոֆեսոր Զաքարիա Էթքինսի վկայությամբ, մարդկության պատմության ընթացքում քաղաքացիների զենք ունենալու իրավունքը սահմանադրորեն ամրագրված է եղել ընդամենը 15 պետությունում, մեծամասամբ Լատինական Ամերիկայի երկրներում, իսկ այսօր այդ իրավունքը պահպանել են միայն երեք պետությունների՝ Գվատեմալայի, Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանադրությունները։ Ընդ որում` Գվատեմալայում և Մեքսիկայում գոյություն ունեն սահմանափակումներ, մինչդեռ Միացյալ նահանգներում, ինչպես փաստում են մասնագետները, հրացան գնելը հեծանիվ գնելուց ավելի բարդ չէ։ Եվ անցած տարի Ամերիկայում այնքան զենք է գնվել, որքան երբեք չէր գնվել այդ պետության գոյության ողջ ընթացքում։

Работа ГКБ № 15 им О. М. Филатова. Реанимация - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2021
Որն է հոգեպես ավելի ազնիվ. թույլ տալ` մարդը տանջվի՞, թե՞ վերջին ներարկումն անել նրան

Նաև երկու միանգամայն թյուր կամ կիսաթյուր պնդում կա Ամերիկայում զենք ունենալու հարցի հետ կապված։ Առաջին՝ հաշվի առնելով զանգվածային սպանությունների դեպքերի հաճախականությունը, ամերիկացիների ավելի ու ավելի մեծ մասը հանգում է այն եզրակացության, որ խիստ սահմանափակումներ են անհրաժեշտ։ Սա մասամբ ճիշտ է. 70 տոկոսն ասում է՝ պետք է սահմանափակումներ մտցնել, բայց ինչ վերաբերում է զենք ունենալու իրավունքին ընդհանրապես, ապա 2000 թվականին զենք ունենալու իրավունքը պաշտպանում էր հարցվածների ընդամենը 29 տոկոսը, մինչդեռ հիմա՝ 51 տոկոսը, այսինքն` մեծամասնությունը պնդում է՝ չէ′, զենքն այնուամենայնիվ պետք է։ Հո իզուր չէ՞, որ հասարակ ամերիկացիների շրջանում այդքան տարածված է այս համոզմունքը. «Զենքը ձեռքին վատ մարդուց պաշտպանվելու լավագույն տարբերակը զենքը ձեռքին լավ մարդն է»։

Հանուն նախագահ դառնալու կբաժանվեի՞ք ամուսնուց, կամ տնից մեկը պիտի զբաղվի քաղաքականությամբ

Եվ երկրորդ թյուր կամ, եթե ուզում եք, էլի կիսաթյուր կարծիքը. ամերիկացի հանրապետականները հանդես են գալիս զենքի ազատ վաճառքի օգտին, այնինչ դեմոկրատները դրան կտրականապես դեմ են։ Ճիշտ է, դիրքորոշումների էական տարբերություն կա, բայց դեմոկրատը հո չի՞ գժվել, որ կտրուկ արտահայտվի զենքի դեմ ընդհանրապես։

Հանրապետականները միանգամից տիեզերական աղմուկ կբարձրացնեն. «Սիրելի՛ հայրենակիցներ, այս դեմոկրատները ձեզ ուզում են զինաթափել և զրկել պաշտպանվելու իրավունքից»։ Իսկ սա նշանակում է, որ առնվազն որոշ դեմոկրատներ ստիպված կլինեն ասել. «Good bye, Կապիտոլիո՛ւմ»։

«Գրին» քարտ չունեցանք, գոնե դեղին ստանանք

Լրահոս
0