Նախկին կոռուպցիոն ծրագրերի փոխարեն. կառավարությունը կշարունակի սուբսիդավորել գյուղվարկերը

© Sputnik / Andranik GhazaryanСело Беркабер
Село Беркабер - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2021
Բաժանորդագրվեք
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով` գյուղվարկերի սուբսիդավորման արդյունքում անցյալ տարի կառավարությունն ազատվել է կոռուպցիոն ռիսկեր պարունակող՝ պարարտանյութի, սերմնացուի, դիզվառելիքի տրամադրման նախկին ծրագրերից:

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման պետական ծրագրերից ամենամեծ պահանջարկն ունեցել են գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերը: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Այս վարկերն իրականում կազմել են 2-րդ ծրագրի ընդհանուր վարկերի 2/3-ը, այսինքն՝ մոտ 36 000 վարկից 26 000-ը եղել են հենց գյուղվարկեր: Իհարկե գումարով դա ընդհանուր 63 մլրդ-ի 1/3-ն է, այսինքն՝ 21 մլրդ, բայց քանակով և շահառուների թվով դա ամենալայն շերտն է եղել»,- ասաց Քերոբյանը:

Сельскохозяйственные работы - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2021
Կառավարությունը զրոյացնում է գյուղատնտեսական ծրագրերին տրամադրվող վարկերի տոկոսները

Էկոնոմիկայի նախարարը նաև նշեց, որ պետության կողմից սուբսիդավորվող այս էժան վարկեր, ըստ էության, անցյալ տարի փոխարինել են գյուղացիական տնտեսությունների աջակցության նախկին բազմաթիվ այլ ծրագրերին:

«Այսպիսի փոփոխությամբ մենք անցած տարի ազատվել ենք կոռուպցիոն բազմաթիվ ռիսկեր պարունակող օգնության  ծրագրերից՝ պարարտանյութ, սերմացու, դիզվառելիք  և այլն»,- ասաց Քերոբյանը՝ կառավարությանն  առաջարկելով, հաշվի առնելով ծրագրի մեծ պահանջարկը, երկարացնել այն այնքան ժամանակ մինչև որ գյուղատնտեսությունն ու տնտեսությունը ամբողջությամբ կվերականգնվեն ճգնաժամից հետո:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ ծրագրի ավարտից հետո գյուղոլորտում մարել է նաև աշխուժությունը:

«Մենք վիճակագրությունն ուսումնասիրեցինք և տեսանք, որ փոքր գյուղվարկերի ստացման տեմպը այնպիսին չէ, ինչպես նախորդ տարի, և որոշեցինք այս գործիքով խթանել, որպեսզի մեր սիրելի գյուղացիներն ավելի լավ պայմաններով վարկեր ստանան, և բանկերն էլ որոշակի ապահովություն ունենան գյուղացիներին վարկավորելու առումով»,- ասաց Փաշինյանը:

Քննարկման արդյունքում կառավարությունը որոշեց երկարացնել գյուղվարկերի սուբսիդավորման ծրագիրը մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1–ը:

Հայաստանյան բանկերը պատերազմի մասնակիցներին 2 մլրդ դրամի վարկեր են ներել

Հիշեցնենք՝ 2020 թվականին ընդունված «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման» շրջանակում տնտեսական այլ ոլորտների շարքում նախատեսվում էր նաև գյուղացիական տնտեսություններին մինչև 1 մլն դրամի  միկրովարկերի տրամադրում, որոնց տոկոսադրույքները սուբսիդավորում է կառավարությունը: Այսինքն՝ գյուղացին վարկը ստանում է 0 տոկոս տոկոսադրույքով և առանց բանկում գույքի գրավադրման:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала