Վարդենյաց լեռնանցքում բուք է. Հայաստանում կան փակ ճանապարհներ

© Sputnik / Andranik GhazaryanВнедорожник на заснеженном лесном серпантине в Тавушской области
Внедорожник на заснеженном лесном серпантине в Тавушской области - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ևս փակ է։ Ռուսական կողմում մոտ 602 բեռնատար ավտոմեքենա կա կուտակված:

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Дождливый день в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2021
Այսօր կցրտի ու տեղումնառատ կլինի. եղանակի տեսություն

Վարդենյաց լեռնանցքում բուք է, այն փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 602 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լույս չի լինի Երևանի և 7 մարզի որոշ հատվածներում

Լրահոս
0