Գյումրիում կրկին սպանություն է տեղի ունեցել, զոհը 26 տարեկան երիտասարդ է

© Photo : press office of the Police of RAПолицейские-криминалисты
Полицейские-криминалисты - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տղամարդու դին հայտնաբերել են 3-րդ և 2-րդ հարկերն իրար միացնող աստիճանավանդակի վրա:

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Գյումրիում սպանության դեպք է գրանցվել։ Այսօր` ժամը 15:30-ի սահմանում, Երևանյան խճուղու 135 ա շենքում սպանվել է նույն շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչ, 1995 թվականին ծնված Գ. Դ.-ն:

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ սպանվածի թիկունքին ծակած-կտրած վնասվածք է եղել: Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները: Դին հայտնաբերվել է 3-րդ և 2-րդ հարկերն իրար միացնող աստիճանավանդակի վրա:

«Քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 104–րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը): Այս պահին հրապարակման ենթակա այլ տեղեկություն չկա»,-նշեց դատախազը:

Նրա խոսքով` ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցանք կատարած անձին հայտնաբերելու և նրա ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք` մարտի 3-ին Գյումրիում տաքսու վարորդի էին սպանել, դրանից առաջ դանակահարել էին շտապօգնության վարորդին։

Լրահոս
0