«Կասեմ, որ ես, այո՛, մասնակցում եմ». Արա Աբրահամյանը կմասնակցի արտահերթ ընտրություններին

© Sputnik / Laura SarkisianПредседатель Союза армян России Ара Абраамян
Председатель Союза армян России Ара Абраамян - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայերի միության նախագահը հայտնել է, որ Հայաստանում մի շարք հանդիպումներ է ունենալու, որից հետո մեկնելու է Հնդկաստան, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Ֆրանսիա, որտեղ ևս խորհրդակցություններ է ունենալու:

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ շատ ակտիվ մասնակցելու է Հայաստանում նախանշված արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Единый оппозиционный кандидат в премьер-министры Вазген Манукян на митинге оппозиции (22 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2021
«Կտրականապես դեմ եմ ընտրություններին». Վազգեն Մանուկյանը պնդում է` կխայտառակվենք

«Ես հիմա գնում եմ Հայաստան: Ես խորհրդակցել եմ, ամեն դեպքում ես շատ ակտիվ մասնակցելու եմ այս ընտրություններին: Իմ անձնական մասնակցությունը ես շատ շուտով կասեմ՝ որոնք են իմ քաղաքական ուժը, որոնք են ֆինանսական, ինչ ծրագրեր ունեմ, ում հետ ինչ պայմանավորվածություն ունեմ և ինչ թիմ ունեմ»,- Youtube-ում հրապարակված տեսանյութում ասել է Աբրահամյանը:

Հայերի միության նախագահը նաև հայտնել է, որ Հայաստանում մի շարք հանդիպումներ է ունենալու, որից հետո մեկնելու է Հնդկաստան, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Ֆրանսիա, որտեղ ևս խորհրդակցություններ է ունենալու:

«Որից հետո ես կգամ Հայաստան ու իմ որոշումը կհայտնեմ: Կհավաքեմ մեր ժողովրդի մի մասին և կասեմ, որ ես, այո՛, մասնակցում եմ, այս–այս խնդիրները տեսնում եմ շատ պարզ և հստակ»,- ասել է Աբրահամյանը:

Նա նաև կոչ է արել աշխարհասփյուռ հայությանն ակտիվորեն մասնակցել ընտրություններին, հրաժարվել բոլոր տեսակի ընտրակաշառքներից։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն հունիսի 20-ին։ 

Լրահոս
0