ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Մարտի 28-29-ը գիշերային ժամերին Հայաստանի Հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3 ...-4, հողի մակերևույթին՝ -5 …-7 աստիճան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Մարտի 27-ին շրջանների զգալի մասում, 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, այսօր լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 28-30-ը, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, 26-27-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 27-28-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
© official site of the MES of RAԵղանակի կանխատեսում

Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում՝ թաց ձյան տեսքով։ Մարտի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: