Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հանդիպումը խորհրդանշական է. ի՞նչն է մեկտեղել Հայաստանի և Արցախի նախագահներին

© Sputnik / Andranik GhazaryanСтепан Даниелян
Степан Даниелян - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ Հայաստանի և Արցախի նախագահները հավանաբար քննարկել են ներքաղաքական զարգացումներն ու Արցախում ընթացող գործողությունները։
Հանդիպումը խորհրդանշական է. ի՞նչն է մեկտեղել Հայաստանի և Արցախի նախագահներին

Արցախի և Հայաստանի նախկին նախագահներին միավորում է մեկ բան` պետության անվտանգության խնդիրը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` մեկնաբանելով Հայաստանի և Արցախի նախագահների հանդիպման մասին տեղեկությունը։

«Ըստ երևույթին նախագահներն այն կարծիքին են, որ այսօր մեծ վտանգ է սպառնում պետականությանը. Արցախի հարցում լուրջ գործընթացներ են ընթանում, և մենք տեսնում ենք` Հայաստանի իշխանությունը ոչ մի կերպ չի արձագանքում այդ խնդիրներին, հակառակը` տպավորություն է ստեղծվում, որ ուզում է ինչ-որ եղանակով ազատվել Արցախից»,- ասաց նա։

Թուրք–ադրբեջանական ծրագիրն Արցախի հարցում տապալվել է. Վահրամ Պողոսյան - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2021
Թուրք–ադրբեջանական ծրագիրն Արցախի հարցում տապալվել է. Վահրամ Պողոսյան

Քաղաքագետի խոսքով` այս հանդիպումը խորհրդանշական է. նախագահներն առաջին անգամ հանդիպել էին պատերազմի ժամանակ, երկրորդ անգամ հանդիպել են հիմա, երբ վարչապետը հայտարարել է արտահերթ ընտրությունների մասին. ընտրություններ, որից առաջ գործող իշխանությունն իրավիճակի լիցքաթափման համար ոչինչ չի անում, հակառակը` ոստիկանների աշխատավարձերն է բարձրացնում, կարծես ինչ-որ ուժային գործողությունների է պատրաստվում։ 

«Սա նույնպես մեծ վտանգ է, և նշանակում է` քաղաքական հանգուցալուծում մեզ չի սպասվում, կարծում եմ` այդ խնդիրը նույնպես, բացի Արցախի խնդրից, պատճառ է հանդիսացել, որ նախագահները հանդիպել են»,- նշեց Դանիելյանը։

Հիշեցնենք` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ մարտի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հանդիպումը։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից ևս հաստատել էին հանդիպման մասին տեղեկությունը։

Նման ձևաչափով ևս մեկ հանդիպում էլ կայացել էր պատերազմի ժամանակ` 2020–ի հոկտեմբերի 21–ին։ 

Արցախը կանգուն է, և Արցախը պետք է կառուցենք նորովի. Փաշինյան

Լրահոս
0