Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանում սպասվում է COVID-ի 7000 նոր դեպք

© Sputnik / Aram NersesyanМедсестры ухаживают за пациентом в реанимации медцентра Арташат
Медсестры ухаживают за пациентом в реанимации медцентра Арташат - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2021
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Այդ նոր դեպքերի արդյունքում հանրապետության հիվանդանոցների մահճակալային ֆոնդն ամբողջությամբ կսպառվի, ու դարձյալ հոսպիտալացման հերթեր կառաջանան:

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Առաջիկա շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի հիվանդացության դեպքերը Հայաստանում կավելանան 7000-ով: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:

Премьер-министр Никол Пашинян в защитной медицинской маске во время заседания правительства (21 мая 2020). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2021
Հայաստանում կխստացվեն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները

«Հենց այս պահին ՀՀ-ում շատ ծանր համաճարակային իրավիճակ է: Մեր հիվանդանոցային համակարգը բավականին ծանրաբեռնված է, մահճակալային ֆոնդը համարյա սպառվում է, և ունենք մոտ 90 տոկոսով հիվանդության աճ: Իսկ վիրուսի վերարտադրության ցուցանիշն այս պահի դրությամբ 1.2 է: Սա նշանակում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում մենք սպասում ենք ավելի քան 7000 նոր դեպքեր»,- ասաց Սահակյանը:

Նրա խոսքով` այդ 7000 դեպքերի արդյունքում մահճակալային ֆոնդն ամբողջությամբ կսպառվի ու դարձյալ հոսպիտալացման հերթեր կառաջանան:

Համաճարակային իրավիճակի հետագա վատթարացումը կանխարգելելու համար, նրա խոսքով, Հայստանը ԱՀԿ-ի Covax նախաձեռնության շրջանակներում ներկրել է բրիտանական «AstraZeneca» պատվաստանյութի 24 000 դեղաչափ:

«Սա չի նշանակում, որ Հայաստանը Covax նախաձեռնության շրջանակներում միայն «AstraZeneca» պատվաստանյութն է ձեռք բերելու: Առաջիկայում Covax նախաձեռնության շրջանակներում նաև նոր պատվաստանյութեր կառաջարկվեն ՀՀ-ին»,- ասաց Գայանե Սահակյանը՝ հավելելով, որ կյանքեր փրկելու այլընտրանք ներկա պահին Հայաստանի առողջապահական համակարգը չունի:

Բանախոսը նաև նշեց, որ պատվաստանյութն անցել է փորձարկումների բոլոր անհրաժեշտ փուլերը և ներառվել արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն ստացած 4 պատվաստանյութերի ցանկում:

Ո՞ր պատվաստանյութն է ամենալավը

Ասուլիսին մասնակցող ԱՀԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն Եգոր Զայցևն էլ նշեց, որ քանի որ պատվաստանյութերի քանակը դեռ սահմանափակ է, ԱՀԿ-ն առաջարկում է առաջին հերթին պատվաստել ռիսկի խմբերին՝ բժիշկներին, խրոնիկ հիվանդություններ ունեցողներին և ծերերին:

Անդրադառնալով «AstraZeneca» պատվաստանյութի անվտանգության հետ կապված լուրերին ու այն փաստին, որ որոշ երկրներ այդ հիմնավորմամբ կասեցրել են տվյալ պատվաստանյութի կիրառումը, Զայցևը հայտարարեց, որ պատվաստանյութը արդյունավետ է ու անվտանգ:

«Այն, ինչ մեզ հայտնի է բոլոր այն դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել պատվաստումից հետո, մենք առայժմ ուղիղ կամ չենք տեսնում պատվաստման ու արդյունքի միջև: Ուսումնասիրությունները շարունակվում են, որովհետև ամեն դեպքում ԱՀԿ-ն ու այլ առողջապահական միջազգային կազմակերպություններ հետևում են անվտանգությանը, և մեզ համար դա շատ կարևոր է»,- ասաց Զայցևը:

Նրա ներկայացմամբ` գրանցված բացասական հետևանքների հիմնական պատճառը եղել է անաֆիլակտիկ շոկը: Դրանից խուսափելու համար, ըստ Զայցևի, անհրաժեշտ է, որ բժիշկը մինչ պատվաստումը մանրակրկիտ հետազոտման ենթարկի պացիենտին և տեղյակ լինի նրա` նախկինում ունեցած նմանօրինակ ռեակցիաների մասին:

Ինչ վերաբերում է պատվաստանյութի դիմաց Հայաստանի վճարած գնին, ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը նշեց, որ պետությունը Covax նախաձեռնության շրջանակներում վճարել է 4.1 դեղաչափի դիմաց 4.5 ԱՄՆ դոլար, ինչը նրա մեկնաբանմամբ, Հայաստանի «սուղ տնտեսական միջոցների պարագայում ուղղակի ձեռքբերում է»:

Պատվաստումները «AstraZeneca»–ով ռիսկի խմբերում կմեկնարկեն հաջորդ շաբաթվանից:

Մոտենում ենք կորոնավիրուսի պիկին. մահճակալային ֆոնդն արդեն զբաղված է

Լրահոս
0