Շատ կարևոր էր, որ ոչ մի կաթիլ արյուն չթափվեց. Վահե Ղազարյան

© Photo / official site of the Prime minister of RAНачальник полиции Ваге Казарян на заседании правительства (25 июня 2020). Еревaн
Начальник полиции Ваге Казарян на заседании правительства (25 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2021
Ներքաղաքական բարդ իրավիճակը երկրում ուղղակիորեն առնչվում է նաև ոստիկանության աշխատանքին։ Ոստիկաններից այս պայմաններում առավելագույն զգուշավորություն է պահանջվում։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Հայաստանի ոստիկանության խնդիրը հասարակական կարգը պահպանելն է, ներքին առճակատումներ ու բախումներ թույլ չտալն անկախ այն բանից, թե ով է վարչապետը։ Այս մասին iravaban.net-ին տված հարցազրույցում ասել է ոստիկանապետ Վահե Ղազարյանը։

Сотрудники правоохранительных органов перед входом в министерство ОНКС перед приездом премьер-министра (17 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2021
Կառավարությունը բարձրացնում է ոստիկանների աշխատավարձերը, բայց ոչ բոլորինը

Նա հիշեցրել է, որ երբ ներկա իշխանությունները ընդդիմություն էին, ոստիկանությունը նույն գործառույթներն էր կատարում, ինչ կատարում է այսօր։ Ու այդ առումով վարչապետի անձը կարևոր չէ։

Վերջին շրջանում, հատկապես Երևանում, շատ են նկատվում ոստիկանության մեծաթիվ ուժեր, օրինակ, վարչապետի տեղաշարժի ժամանակ։ Ղազարյանի խոսքով՝ անցած ամիսներին եղել են պայթունավտանգ իրավիճակներ, հատկապես անցած տարվա դեկտեմբերին՝ Եռաբլուրում։

«Քարեր, կրակայրիչներ էին նետում։ Մի բան պատահեր, մի կաթիլ արյուն գնար՝ ողջ աշխարհով խայտառակ կլինեինք։ Բոլորը պետք է իրենց չափի մեջ, կոռեկտ պահեն»,-ասել է ոստիկանապետը։

Նոյեմբերի 10-ից մինչ օրս, ամեն օր ոստիկանությունից մոտ 600-700 հոգի զբաղված է ներքաղաքական գործընթացներով, ակցիաներ, բողքի ցույցեր, երթեր են անցկացվում, ու, Ղազարյանի կարծիքով, շատ կարևոր էր, որ ոչ մի ծայրահեղ քայլ չեղավ, ոչ մի կաթիլ արյուն չթափվեց։

Անդրադառնալով ոստիկանության համակարգի բարեփոխումներին, մասնավորապես՝ ներքին գործերի նախարարության վերստեղծմանը, Ղազարյանը նշել է, որ ծրագիրը թե լավ, թե վատ կողմեր ունի։ Անձամբ ինքը դեմ է հապճեպ որոշումներին։

Ոստիկանության ղեկավարի փոխանցմամբ՝ համակարգից ոչ ոք չի ազատվել քաղաքական հայացքների պատճառով։ Այնտեղ աշխատում են թե իշխանությունների, թե ընդդիմադիրների կողմնակիցները։

«Բա ճիշտ ենք արել, հլը ավելի շատ պարգևավճար պետք ա տանք ոստիկաններին». Ալեն Սիմոնյան

«Ես նրանց ասել եմ, որ մենք քաղաքականության մեջ չենք խառնվում, դուրս ենք գալիս «Ֆեյսբուքից» ու աշխատում ենք»։

Ղազարյանը կարծում է, որ պատերազմի ժամանակ սոցցանցերը բացասական դեր են ունեցել։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала