Արցախում բրիտանական ականազերծող ընկերության լրտեսության մասին քրգործը վարույթ է ընդունվել

© AFP 2022 / aul ARBOLEDAСапер компании HALO Trust во время работы в минном поле, заложенном партизанами в Ла-Вирхене, муниципалитет Кармен-де-Виборал (25 мая 2015). Колумбия
Сапер компании HALO Trust во время работы в минном поле, заложенном партизанами в Ла-Вирхене, муниципалитет Кармен-де-Виборал (25 мая 2015). Колумбия - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի քննչական կոմիտեն դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացնում է անհրաժեշտ քննչական գործողություններ:

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Արցախի քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հատուկ կարևոր գործերի վարչությունում վարույթ է ընդունվել «ՀԱԼՈ թրաստ»-ի կողմից թուրքական հատուկ ծառայություններին Արցախի ականապատված տարածքների քարտեզը փոխանցելու առթիվ հարուցված քրգործը։

Внеочередное заседание Парламента Армении (26 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2021
Դավաճանության և լրտեսության համար այսուհետ կարող են ցմահ ազատազրկման ենթարկվել

Նշենք, որ քրգործ է հարուցվել ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանությունը) և 316-րդ հոդվածով (լրտեսությունը)։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք` մարտի 11-ին Հայաստանում մեծ իրարանցում էր առաջացրել Արցախի տարածքի ականազերծմամբ զբաղվող բրիտանական «ՀԱԼՈ թրաստ» կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկությունը։

«ՀԱԼՈ թրաստը» հերքում է, որ Թուրքիային է փոխանցել Արցախի ականադաշտերի քարտեզները

24News կայքը, վկայակոչելով ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանին, հայտնել էր, որ պատերազմի ընթացքում բրիտանական այս կազմակերպությունը թուրքական հետախուզությանն է փոխանցել Արցախի ականադաշտերի քարտեզները, որոնք հեշտացրել են ադրբեջանական զորքերի առաջխաղացումը Արցախի տարածքում։

ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը Sputnik Արմենիային ասել էր, որ Ավագյանի դիրքորոշումը չի արտացոլում նախագահի տեսակետը: Այդուհանդերձ, ո՛չ Ավանեսյանը, ո՛չ որևէ այլ պաշտոնական աղբյուր առ այս պահը չեն հերքել այս սկանդալային տեղեկությունը։

Կազմակերպությունը հերքել էր այդ լուրերը` դրանք բացարձակ սուտ համարելով։

«Չեմ հավատում, որ իշխանությունը չի իմացել». Զոհրաբյանը` «ՀԱԼՈ թրաստի» շուրջ աղմուկի մասին

Լրահոս
0