Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ խմբակցություններում չընդգրկված մի խումբ պատգամավորների հետ

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян
Президент Армен Саркисян - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի Հանրապետության նախագահն ու պատգամավորները հանդիպման ժամանակ մի շարք հարցերի են անդրադարձել։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Սոֆյա Հովսեփյանի, Վարդան Աթաբեկյանի և Սերգեյ Բագրատյանի հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանն անդրադարձ է եղել ներքաղաքական իրավիճակին, երկրում առկա ճգնաժամերին ու դրանց հաղթահարման ուղիներին, և, այդ համատեքստում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը»,– նշված է հաղորդագրության մեջ:

© Photo / official site of the President of RAՍարգսյանը հանդիպել է ԱԺ խմբակցություններում չընդգրկված մի խումբ պատգամավորների հետ
Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ խմբակցություններում չընդգրկված մի խումբ պատգամավորների հետ - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2021
Սարգսյանը հանդիպել է ԱԺ խմբակցություններում չընդգրկված մի խումբ պատգամավորների հետ

ԱԺ պատգամավորները ՀՀ նախագահին են ներկայացրել իրավիճակի հանգուցալուծման շուրջ իրենց մոտեցումներն ու տեսակետները:

Հիշեցնենք` մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Արմեն Սարգսյանը գրեթե ամեն օր հանդիպումներ է անցկացնում քաղաքական տարբեր ուժերի հետ։

Լրահոս
0