Անհոգ եղեք, բուհերի շենքային կառույցներին որևէ վտանգ չի սպառնում. ԿԳՄՍ նախարար

© Photo : official site of the MESCS of RAМинистр образования, науки, культуры и спорта Ваграм Думанян
Министр образования, науки, культуры и спорта Ваграм Думанян - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վահրամ Դումանյանը վստահեցնում է, որ այս պահին ակադեմիական քաղաք հիմնելու միայն գաղափարը կա։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցնում է` բուհերի շենքային կառույցներին որևէ վտանգ չի սպառնում։ Նախարարն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց` պատասխանելով հարցին, թե ակադեմիական քաղաք հիմնելով և ներկայիս բուհերը վաճառելով ի՞նչ ենք թողնելու սերունդներին։

Այսօր խորհրդակցություն ենք անցկացրել ԿԳՄՍՆ-ում - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2021
Ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա, ակադեմիական քաղաք կհիմնադրվի. Փաշինյանը ԿԳՄՍՆ–ում էր

Նշենք, որ մարտի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արմավիրի մարզ ու հայտնել` գաղափար ունեն Երևանի կենտրոնում գտնվող բուհերի շենքերի մեծ մասը հանել վաճառքի, ստացված միջոցներով էլ Երևանից դուրս կառուցել քաղաք, որը կլինի բուհական ակադեմիական ավան։ Սա քննարկումների և քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել։

«Անհոգ եղեք, շենքերը վաճառելու որոշում չկա։ Ավելին, չկա և չի էլ կարող լինել նման որոշում, որ, օրինակ, պետք է վաճառվի ԵՊՀ–ի շենքը։ Այս պահին ակադեմիական քաղաք հիմնելու միայն գաղափարը կա։ Խնդիրը ձևի և բովանդակության համապատասխանեցումն է։ Չենք կարող «նկուղային պայմաններում» բարձրագույն կրթություն ապահովել»,–ասաց Դումանյանը։

Փաշինյանը շարունակում է ակադեմիական ավան խոստանալ քաղաքացիներին

Նախարարը նշեց, որ համացանցում ԵՊՀ–ի տեղն արդեն իսկ գիշերային ակումբ ստեղծելու լուրեր են շրջանառվում։ Նա վստահեցնում է` եթե բուհերի շենքերը վաճառելու որոշում լինի, ապա դա իրեն էլ է մտահոգելու։ Դումանյանի խոսքով` սերունդներին թողնելու են բուհեր և լավ բուհեր։ Դա իրենց գերագույն ցանկությունն է։

«Մենք ունեցել ենք գիտություն, կրթություն, որի մասին դուք (նկատի ունի հարցն ուղղած լրագրողին,–խմբ.) անցյալ ժամանակով եք խոսում։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի դուք դա ասեք ներկա շարունակականով։ Ունենք այն, ինչ ունենք, և պետք է առաջին հերթին պահպանենք մեր եղածը, իսկ հետո նաև զարգացնենք»,–ասաց Դումանյանը։

Նրա խոսքով` այս պահին չկա անգամ որևէ հստակ վայր ակադեմիական քաղաք հիմնելու համար, սակայն կա քաղաքը հիմնելու ցանկություն և հաստատուն կամք։ Գաղափարի հեղինակների ծրագրով` հրապուրիչ մի վայր է ստեղծվելու, որտեղ ով ուզի` կարող է գնալ և հաստատվել։ Եթե մասնավոր բուհն ուզենա գնալ, իքս վայրում տեղակայվել` կարող է նաև դա անել, այսինքն` ըստ նախարարի, ակադեմիական քաղաքում տեղակայվելու համար մասնավոր բուհերի հարցում պարտադիր որոշում չի լինելու։

Դումանյանը հավելեց` եթե անգամ բոլոր շենքերը վաճառեն, այդ գումարը չի բավարարի ակադեմիական քաղաք հիմնելուն. ներդրումներ են պետք։

Նախընտրական խայծ է. Փաշինյանի` ակադեմիական քաղաքի գաղափարն այժմ իրատեսական չէ. Մխիթարյան

Լրահոս
0