Արցախում զոհվածների ու վիրավորվածների 1671 ընտանիքներ հիմնադրամից փոխհատուցում են ստացել

© Sputnik / Aram NersesyanБудни артиллерийского полка, защищающего Карвачар в дни войны (17 декабря 2020). Варденис
Будни артиллерийского полка, защищающего Карвачар в дни войны (17 декабря 2020). Варденис - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զինծառայողների հիմնադրամի նախագահ Վարուժան Ավետիքյանն անձամբ ուսումնասիրել է ու համոզվել, որ յուրաքանչյուր հատուցման գործ պահանջում է միջինը 3 ժամ ժամանակ:

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Արցախյան պատերազմի ընթացքում ու դրանից հետո Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցում է տրամադրել 1671 զոհվածների ընտանիքների: Այս մասին այսօր Facebook-ում հրապարակած հաշվետվության մեջ գրել է հիմնադրամի նախագահ Վարուժան Ավետիքյանը՝ միաժամանակ հայտնելով, որ այսօր այդ թիվը կավելանա ևս 155-ով և կդառնա 1826:

Будни артиллерийского полка, защищающего Карвачар в дни войны (17 декабря 2020). Варденис - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2021
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հաշվետվություն է ներկայացրել

«Այս պահին զոհվածների մասով հիմնադրամում առկա է 1023 գործ, որոնք ուսումնասիրվում են: Կամուրջ ծրագրերի ներքո հատուցել ենք 1329 գործերով: Այսպիսով, վերջին երեք ամսվա մեջ հիմնադրամը հատուցումներ է կատարել ու կատարում 3,155 գործերով, որը կազմում է շաբաթական 250 գործ, մեր կողմից հրապարակայնորեն խոստացված 100 գործերի փոխարեն»,- գրում է Ավետիքյանը:

Նա նաև հայտնում է, որ անձամբ ուսումնասիրել է ու համոզվել, որ յուրաքանչյուր հատուցման գործ պահանջում է միջինը 3 ժամ ժամանակ: Իսկ դա նշանակում է, որ փաստացի` հիմնադրամը երեք ամսվա ընթացքում կատարած աշխատանքի վրա ծախսել է 9465 ժամ կամ 1183 օր:

Ժամանակի մեծ մասը, նրա խոսքով, հատկացվում է օրինական շահառուներին հայտնաբերելու, նույնականացնելու, ամուսնաընտանեկան կապերը ճշգրտելու, բանկային հաշիվները բացելու ու փոխանցումները կատարելու վրա:

Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով

Ավետիքյանը նաև հայտնում է, որ հիմնադրամի աշխատանքն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար վճարային ու ծրագրային համակարգերը, ծառայություններն ու բազաները տրանսֆորմացվում են ԿԲ-ից հիմնադրամ:

Պատերազմի ավարտից ավելի քան 4 ամիս անց զինվորական հոսպիտալում դեռ բուժվող զինվորներ կան

Լրահոս
0