Հանդիպումն ավարտվել է. հայտնի է` ինչ հարցեր են քննարկել Այվազյանն ու Լավրովը

© Photo : press office of the MFA of RFВстреча министров иностранных дел Армении и России Ара Айвазяна и Сергея Лаврова (1 апреля 2021). Москвa
Встреча министров иностранных дел Армении и России Ара Айвазяна и Сергея Лаврова (1 апреля 2021). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի նշելու համար նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Մոսկվայում ավարտվել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների նիստի շրջանակում Հայաստանի և ՌԴ ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Министр иностранных дел Армении Ара Айвазян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2021
Արա Այվազյանն անհապաղ լուծում պահանջող հարցերի մասին է խոսել Պոլ Ռիչարդ Գալագերի հետ

Նշվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

«Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղում հումանիտար արձագանքման արդիական հարցերին, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Նախարարները մտքեր են փոխանակել հայ-ռուսական համագործակցության արդիական հարցերի, այդ թվում՝ բարձր մակարդակով կապերի, երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի նախապատրաստական աշխատանքների շուրջ»,– ասվում է հաղորդագրության մեջ:

Դիտարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի առանձին թեմաներ:

Պատերազմը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության ձախողումն էր. Այվազյան

Լրահոս
0